Skip to content
← All requests

Request #4516

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի՛ պրն Փաշինյան, խնդրում եմ կարդալ և հնարավորության դեպքում արձագանքել և օգնել պահպանել տունս: Նախապես շնորհակալ եմ: Հիփոթեկով ձեռք եմ բերել բնակարան, երկար ժամանակ կատարել եմ բարեխիղճ վճարումներ, սակայն առողջության վատթարացման հետևանքով` բանկում կուտակվել են տույժեր և տուգանքներ, քանի որ եղած ֆինանսական միջոցները տրամադրել եմ բուժմանս: Բանկային համաներումն ինձ վրա չանդրադարձավ, քանի որ բանկը նոր գրաֆիկ կազմելու համար կանխիկ պահանջում էր նախնական 5000 դոլար: Եթե վերը նշված գումարն ունենայի, բնականաբար, վճարումները կանեի, և բանը չէր հասնի նրան, որ տունս դրվեր աճուրդի: Տարիներ շարունակ կատարած վճարումներս դիտարկվել են որպես տոկոսագումար և մայր գումարից նվազում չի արվել, այնուհետև արգելք է դրվել և թույլ չեն տվել վճարել մայր գումարը` մինչև տույժերը չմարեմ: Փաստացի այս պահին կանգնել եմ այն կորցնելու վտանգի առաջ, քանի որ փետրվարի 12ից այն դրվել է աճուրդի: Պատրաստ եմ կատարել ամսական վճարումները, բազմիցս դիմել եմ բանկին, սակայն բանկը զիջման չի գնում և պահանջում է կանխիկ վճարել, ապա նոր անցնել ամսական մարումների: Ստեղծված իրավիճակում` խնդրում եմ անդրադառնալ այս խնդրին, արդյոք հնարավոր է որևէ կերպ դուրս գալ ստեղծված իրավիճակից և պահպանել տունս: Հարգանքով՝ Ստեփան Բուդուրյան:

Overview

Topics
Finance, banking, and insurance → Loan repayment
Affected groups
Borrowers / debtors · Patients · Housing-insecure / homeless

Lsum found 1 issues

  • 01

    mortgage borrower facing foreclosure auction after health issues caused default, bank refuses restructuring without cash payment

    Finance, banking, and insuranceLoan repayment

    Affected group: Borrowers / debtors · Patients · Housing-insecure / homeless

    Open issue →

Routed to