Skip to content
← All requests

Request #4482

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Խիստ միջոցները, տնից զանգվածաբար դուրս չգալը, փաստորեն, դեռ չեն նվազեցնում վարակվածների թիվը: Մինչդեռ տնտեսությունը կարող է այնպիսի խնդիրների առաջ կանգնել, որին կհետեւի (Աստված չանի) աղքատություն ու նույնիսկ սննդի դեֆիցիտ՝ կորոնավիրուսից ավելի վտանգավոր: Աշխարհի կառավարությունները, կորոնավիրուսի դեմ պայքարելուն զուգընթաց, այժմ ելքեր են փնտրում մարդկանց աշխատանքի դուրս բերելու՝ նվազագույն վտանգավոր միջավայր ստեղծելու ճանապարհով: Արդյոք համանման սցենարներ քննարկում է կառավարությունը: Ասենք՝ այս տիպի. տնտեսությունը չփլուզելու համար բոլոր առողջ, չվարակված, ռիսկի խմբերում չգտնվող մարդիկ դուրս են գալիս աշխատանքի, նրանց համար իրական անվտանգ միջավայր կարող են ստեղծել ժամանակավոր, հիմնարկներին չենթարվող, ԲԱԶՄԱՀԱՍՏԻՔ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑԻ ՀՍԿԻՉՆԵՐԸ, որոնք ախտահանիչները ձեռքներին կկանգնեն ամեն հիմնարկի ու խանութի դիմաց ու պարտադիր կախտահանէն ամեն ներս մտնողի ձերքերը, դիմակներ կպարտադրեն, նույն կերպ կհետեւեն տաքսիների եւ տրանսպորտային միջոցների՝ օրը մի քանի անգամ իրոք (եւ ոչ ձեւական) ախտահանմանը: Տնտեսության զգալի հատված այդ դեպքում ԿԱՇԽԱՏԻ: Տնտեսությունը փրկելը կարեւորությամբ հավասարվում է կորոնավիրուսի դեմ պայքարին, որովհետեւ հետո էլ հարկ կլինի մարդկանց սովից փրկել: Իսկ էս մանկական տեղաշարժի թերթիկի պատճառով տուգանելն արդեն լարվածություն է առաջացնում:

Overview

Topics
Healthcare → Public health emergency · Justice, rights, and public safety → Police and crime
Affected groups
Working-age adults · Employees

Lsum found 2 issues

  • 01

    Proposal to safely reopen businesses by deploying temporary inspectors to enforce COVID-19 disinfection and mask mandates.

    HealthcarePublic health emergency

    Affected group: Working-age adults · Employees

    Open issue →
  • 02

    Fines imposed on citizens for movement slips during COVID-19 lockdown cause public tension.

    Justice, rights, and public safetyPolice and crime

    Open issue →

Routed to