Skip to content
← All requests

Request #4407

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգանքներս՝ պարոն վարչապետ. ՀԱՐՑ֊ԱՌԱՋԱՐԿՍ վերաբերվում է կորոնովիրուսի դեմ արդյունավետ պայքարին, որը հետևյալն է. Այս ամբողջ ընթացքում ծախսվող և հետագա ամիսներին ծախսվելիք գումարները, որոնք կհաշվարկվեն ողջ տնտեսության կրած միլիոնավոր դոլարների հասնող վնասներով, պետ. բյուջեից կատարված և կատարվելիք ծախսերով, որ կորոնովիրուսի դեմ երկարաժամկետ պայքարի ընթացքում և դրա հետևանքների վերացման համար պիտի արվեն, ավելի լավ չէր՞ լինի այդքան չծախսվեր և դրա փոխարեն իրականացվեր ստորև շարադրված եղանակը? ՔԱՆԻ ԴԵՌ ՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է՝ այդ ծախսերի մի որոշ մասը՝ ուղղվեր 20 օր մարդկանց ընդհանրապես տանից դուրս չգալու, այս հարցը 14֊օրյա ժամկետում լուծելու նպատակի իրագործմանը՝ ՀԵՏԵՎՅԱԼ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ֊մարդկանց տալ 1֊2 օր ժամակ ձեռք բերելու ալյուր, լավաշ, սուխարի, կարտոֆիլ, ձու և այլ առաջին անհրաժեշտության նյութական միջոցներ, ֊ով իսկապես հնարավորություն չունի, ազգովի օգնել՝ գործարարների, պետության տնտեսված միջոցներից և այդ 14 օրվա պաշարը ուղարկել հասցեական մեր հայրենակիցների տները։ ֊14֊ից 20֊ օր ամեն ինչ փակել՝ սկսած հացի փռերից ու սննդի խանութներից, դեղատներից, բանկերից, ֊խստիվ արգելել մեքենաների շարժը՝ թե տաքսիների, թե՝ անձնական օգտագործման մեքենաների, ֊ թույլատրել շահագործել միայն գերատեսչությունների, հատուկ ստրատեգիական կարևորության աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների և պետական ծառայողական մեքենաները, որոնք կենսական նշանակության, պայմաններով աշխատողներին, բուժանձնակազմին, կամ պահակային ծառայություն իրականացնող անձնակազմերին կտեղափոխեն հերթափոխի կոնկրետ նախանշված վայրերից, ֊ պահպանել լրիվ պատերազմական դրության պարետային ժամին բնորոշ գործողությունների խստությունը։ Որ ոչ մեկը չհամարձակվի դուրս գալ տան շեմից՝ ենթադրենք դրսում ռմբակոծվում է։ Կանգնեցնել ամեն շարժ։ ԿՈՐՈՆՈՎԻՐՈՒՍԸ ընդամենը 21֊րդ օրը վերանում է մեր երկրից։ 14 օրվա ընթացքում բուժվում են և հայտնաբերված թվով 822 վարակակիր մեր հայրենակիցները, և նրանք, ովքեր դեռ հայտնաբերված չեն ու համարվում են պոտենցիալ վարակակիրներ։ Նոր շփումներ չեն լինում ու վարակը չի տարածվում։ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎՈՒՄ Է 14 ֊20 ՕՐՈՒՄ։ Գնահատանքի է արժանի առողջապահության նախարարի և բժշկական անձնակազմի կատարած նվիրական աշխատանքը, սակայն դրան զուգահեռ ինչ իրավիճակ է դրսում՝ ֊փաստացի ազգի կեսը պարտաճանաչ նստած տանը խիստ հետևում է կանոններին։ ֊Ժողովրդի մյուս մասը, որը անլուրջ է վերաբերվում կանոններին և հիվանդության վտանգներին, վիրուսը սննդի խանութներով, տաքսիներով, դեղատներով, տոնավաճառներով օրական վարկելով հերթով անցնում է ու ամբողջ արածը ջուրը լցնում, զրոյացնում է այն ջանքերը, որ թափվում են, իսկ այն ֆինանսները, որ դեռ ծախսվելու են, ավելի լավ ծրագրերի համար երկրին պետք կգային, և ամենացավալի հանգամանքը՝ մեր օրերում 60֊ից բարձր տարիք ունեցող մեր ծնողները գրեթե բոլորը ունեն սիրտանոթային, կամ դիաբետիկ ուղեկցող ռիսկային առողջական խնդիրներ, որ կարող են հիվանդանալ.. Այսպիսի մասնակի սահմանափակումներով մինչև սեպտեմբեր կարող է ձգվել օրեցօր ընդգրկելով լայն շրջանակներ, ու դեռ անհայտ է կարող ենք արդյոք կանգնեցնել, որ պիկին չհասնի՝ յուրաքանչյուր ընտանիքին թողնելով առերեսվելու դրա ծանր հետևանքների հետ։ ԵԼՆԵԼՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՝ ԱԶԳՈՎԻ ՎԵՐՑՆԵԼ ՄՈՒՐՃԸ ԵՎ ՄԻԱՀԱՄՈՒՌ ԿԵՐՊՈՎ 14 ՕՐ ԽԲԵԼ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՄԵԽԻՆ' ԿՈՆԿՐԵՏ ԿՈՐՈՆՈՎԻՐՈՒՍԻՆ։ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՝ Ընդամենը 14֊20 օր հետո կվերադառնանք մեր բնականոն կյանքին՝ լծվելով երկիրը ոտքի կանգնեցնելու գործին։ ֊Ողջ աշխարհը մեզանից օրինակ կվերցնի։ ֊Չենք ունենա մեծ տնտեսական ճգնաժամ, ֊ պետությունն ու քաղաքացին այդքան վնասներ չեն կրի։ ֊Մեզ կմնա միայն հետագայում հսկողությունը շարունակել օդանավակայանում և Վրաստանի սահմանային անցակետում, որ եկածները մի 14 օր պարտադիր մեկուսացվեն՝ պարտադիր, նոր մտնեն հասարակության շարքերը։ Այս եղանակի կիրառման արդյունքում կունենայինք երկար ձգվող սահմանափակումների ժամկետի կրճատում, քիչ գործողություններ, ֆինանսների ավելի քիչ ծախսեր, քիչ հիվանդներ և քիչ դժգոհողներ ու գումար պահանջողներ։ Այո՝ աշխարհում այս եղանակը չեն կիրառել, բայց մենք այնքան դժվարություններ ենք տեսել, որ սա խնդիր չէ՝ Ստեղծված իրավիճակում խիստ անհրաժեշտ է տարբերվենք աշխարհի բոլոր պետություններից հանուն մեր ժողովրդի առողջության և պետության ընդհանուր շահի։ Եվ վերջում կցանկանայի նշել, որ պայքարի ավելի կտրուկ այս եղանակը առաջարկելու հետ մեկ տեղ գնահատում եմ նաև վարակի դեմ մինչ օրս պատկան մարմինների կողմից իրականացված ծրագրի այժմյան տարբերակը, որի արդյունքում վարակի տարածման տեմպը հնարավոր եղավ դանդաղեցնել և պատկերացնում եմ ինչքան մեծ արագությամբ կտարածվեր, եթե ոչինչ չարվեր։ Հարգանքներով՝ Բագրատ Սարգսյան

Overview

Topics
Healthcare → Public health emergency · Social protection and family → Emergency assistance · Migration and citizenship → Migration and borders
Locations
օդանավակայանում · Վրաստանի սահմանային անցակետում
Affected groups
Older persons · People with chronic illness · Low-income households

Lsum found 3 issues

  • 01

    proposal for a strict 14-to-20-day total lockdown and curfew to rapidly eliminate COVID-19 transmission

    HealthcarePublic health emergency

    Affected group: Older persons · People with chronic illness

    Open issue →
  • 02

    targeted delivery of essential food and supplies to low-income citizens during the lockdown

    Social protection and familyEmergency assistance

    Affected group: Low-income households

    Open issue →
  • 03

    mandatory 14-day quarantine for all arrivals at airports and land border crossings

    Migration and citizenshipMigration and borders

    Locations: օդանավակայանում · Վրաստանի սահմանային անցակետում

    Open issue →

Routed to