Skip to content
← All requests

Request #4308

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Մեծարգո Վարչապետ Ձեզ եմ դիմում և խնդրում`օգնել ինձ և իմ համագյուղացիներին` իրացնել մեր մշակած գյուղմերքը` մասնավորապես կաղամբը և կարտոֆիլը: Հարգելի պարոն Փաշինյան ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել, որ միայն Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում մոտավոր հաշվարկներով առկա է 7-8 հազար տոննա կաղամբի և 1,3 հազար տոննա կարտոֆիլի պահեստավորված բերք, որն ունի իրացման լուրջ խնդիր` էլ չեմ ասում հարևան համայնքների բերքը: Հարկ եմ համարում նշել, մինչ երկրում արտակարգ դրություն մտցնելը` և այժմ էլ, գյուղացուց բերքը գնվում է ինքնարժեքից էլ ցածր գնով` կաղամբը 20, իսկ կարտոֆիլը`110 դրամ: Գարնան գալուն ընդառաջ` ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, ողջ բերքը օր օրի սկսում է փչանալ: Հիասթափված գյուղացին, չկարողանալով վաճառել բերքը, չունի հնարավորություն և միջոցներ հողի ցանքսը սկսելու համար: Հարգելի պարոն վարչապետ, ըստ իս, քանի դեռ գյուղացին կանգնած է իր մշակած բերքը իրացնելու խնդրի առաջ, գրուղատնտեսությունը հազիվ թե բռնի զարգացման ուղին: Քանզի, դե ֆակտո, այսօր Գեղարքունիքի մարզում գյուղացին, մշակելով կաղամբ և կարտոֆիլ, չգիտի այն մինիմալ գինը, որով պետք է վաճառի այն: Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում վերը նշված գյուղմթերքի իրացման խնդրի լուծման ուղղությամբ:

Overview

Topics
Agriculture → Agricultural support and finance
Locations
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում · Գեղարքունիքի մարզում
Affected groups
Farmers

Lsum found 1 issues

  • 01

    Farmers in Zolakar face severe difficulties selling stored cabbage and potatoes, risking crop spoilage and financial loss.

    AgricultureAgricultural support and finance

    Locations: Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում · Գեղարքունիքի մարզում

    Affected group: Farmers

    Open issue →

Routed to