Skip to content
← All requests

Request #4271

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Պարոն վարչապետ, կցանկանայի՞ք վերադառնալ 2 տարի առաջ ու այլ կերպ դասավորել ձեր վարչապետությունը: Էդքան չստեիք ժողովրդին, ստոր քայլերով շանտաժ չանեիք ձեզ չընտրողներին, չզրպարտեիք բոլորին, դուրս գայիք դեղին մամուլի կեղտող ու աներես լրագրողիկի կերպարից և արդեն որպես գործ անող վարչապետ հարգանք վաստակեիք, ոչ թե քֆուրչի ֆեյքերով մի կերպ ռեյտինգ պահեիք, որ ժողովրդի մոտ 70%-ի վստահությունը ընդամենը 2 տարվա մեջ` ձեր կատարած ապաշնորհ գործողությունների, լպիրշ պահվածքի, մուննաթի և այլ անշնորքությունների շնորհիվ չբերեիք մինչև ջոնի բռջոնիի երկրպագուների քանակ: Հարցս հռետորական էր, քանի որ ոչ դատարկաբանությունների ու պոպուլիզմի վրա կորցրած ժամանակը էլ հետ կբերեք, ոչ ժողովրդի վստահությունը, ոչ էլ ձեր հանդեպ գոնե տարրական հարգանքը:

Lsum found 0 issues

Nothing to show.

Routed to

Nothing to show.