Skip to content
← All requests

Request #4224

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի պարոն վարչապետ, չեք կարծում, որ այս դժվար օրերին, երբ առաջնագծում կանգնած են մեր բժիշկները պանդեմիայի դեմ պայքարում, անհրաժեշտ է նրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել: Առաջարկս է՝ այն բուժաշխատողներին, որոնք առավելապես ծանրաբեռնված են, տրամադրել իրենց աշխատավարձի քառապատիկի չափով պարգևավճար ու դա անել մոտակա օրերս, որպեսզի այդ մարդիկ զգան իրենց իրոք գնահատված իրենց անձնուրաց աշխատանքի համար: Ըստ իս դա ճիշտ քայլ կլինի՝ հաշվի առնելով պատգամավորների ու պետական ապարատի այլ ներկայացուցիչների համար նախատեսված և պարբերաբար վճարվող պարգևավճարների թեմաներով ստեղծող բացասական ֆոնը: Դուք էլ լավ գիտեք, որ դա քննադատության տեղիք է տալիս: Հուսով եմ հորդորս կարժանանա Ձեր ուշադրությանը: Նախապես շնորհակալ եմ:

Overview

Topics
Healthcare → Health workforce and facilities
Affected groups
Healthcare workers

Lsum found 1 issues

  • 01

    provide a bonus of four times the salary to overloaded healthcare workers fighting the pandemic

    HealthcareHealth workforce and facilities

    Affected group: Healthcare workers

    Open issue →

Routed to