Skip to content
← All requests

Request #4202

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի պրն. Վարչապետ, Հանդես գալով «Խելացի սպառողներ» համայնքի անունից՝ ցանկանում ենք հայտնել, որ մշակել ենք աշխատանքային տարբեր ոլորտներ ընդգրկող հասարականպաստ ծրագրեր, որոնք կարող են լուծել մեր տասնյակ հազարավոր քաղաքաիների աշխատանքային զբաղվածության խնդիրը։ Ելնելով ստեղծված իրավիճակից և երկրում տիրող արտակարգ դրությունից՝ մենք մեծապես ցանկանում ենք Ձեզ սատարել մեր քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծելու կարևոր ու պատասխանատու գործում։ Մեր ծրագրի համաձայն, աշխատատեղեր կունենան և՛ երիտասարդները, և՛ աշխատող ներուժը։ Նախագիծն աննախադեպ է և ներառելու է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները։ Արդյունքում, ֆինանսավորման հովանու ներքո, կունենանք տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր։ Մենք պատրաստակամ ենք նախագիծը Ձեզ համապարփակ ներկայացնել և քննարկել բոլոր դրույթները։ Շնորհակալ կլինենք բանակցելու պատրաստակամության համար։

Overview

Topics
Employment and labour → Job access and unemployment
Affected groups
Youth · Working-age adults

Lsum found 1 issues

  • 01

    Proposal for an ICT-integrated employment program to create jobs for youth and working-age citizens

    Employment and labourJob access and unemployment

    Affected group: Youth · Working-age adults

    Open issue →

Routed to