Skip to content
← All requests

Request #4113

Social comment · 05 Apr 2020 · Armenian

Citizen message

հաշվի առնելով ստեղծված իրավիճակը գաղափար առաջացավ կիրառել դեղորայքային կանխարգելման միջոցներ։ Գաղափարը հետևյալն է. Umifenovir (arbidol) Դեղամիջոցը լայն սպեկտրի հակավիրուսային է։ Ինչո՞ւ այն լայն սպեկտրի, քանի որ վիրուսների մեծամասնությունը ներթափանցում են բջիջ ու սկսում բազմանալ մոտավորապես նույն մեխանիզմով։ Ինչո՞ւ է այս վիրուսը արագ բազմանում․ քանի որ նրա ՌՆԹ-ն շատ կարճ է (30000 base pair) և այսպես ասած, հեշտ կարդացվող հետևաբար բջջին անհարաժեշտ է կարճ ժամանակ նրան վերարտադրելու համար։ Umifenovir դեղամիջոցը նախ զսպում է վիրուսի ներթափանցումը բջիջ, ինչպես նաև դանդաղեցնում է վիրուսի վերարտադրումը բջջի ներսում։ Ինչը հանգեցնում է վիրուսային ծանրաբեռնվածության նվազմանը։ Սա ժամանակ է տալիս մեր օրգանիզմին արտադրել հակամարմիններ որոնք էլ պայքարում են արդեն համեմատաբար քանակով քիչ վերիոների դեմ և հետևաբար հիվանդությունը սուր ընթացք չի ստանում։ Umifenovir -ը փորձարկվել է Չինաստանում և նրա արդյունավետությունը ընդամենը 50% էր։ ինչո՞ւ, որովհետև այն փորձարկվել է արդեն հիվանդ մարդկանց վրա և չի օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց։ Սակայն ես և եղբայրս, ուսումնասիրելով հարցը, գտանք բավարար ապացույց որտեղ umifenovir-ով մշակում են բջիջները նախքան դրանց վարակելը տարատեսակ վիրուսներով և համեմատում են այդ ապակիներում վիրուսների բազմացումը umifenovir-ով նախապես չմշակված բջիջների ապակիների հետ։ Umifenovir-ը ակնհայտորեն զսպում է վիրուսների բազմացումը։ Այն ցուցադրել է իր ազդեցությունը և՛ կենդանիների մոդելներում, բջջային կուլտուրաներում, և՛ իհարկե, մարդկանց վրա այն ազատ վաճառվում է նախկին սովետական երկրներում։ Մեր գաղափարը կայանում է նրանում, որ մենք կարող ենք կիրառել այս դեղամիջոցը որպես դեղորայքային կանխարգելիչ, և խուսափել տնտեսական ճգնաժամից ինչո՞ւ 1. Այն համեմատաբար անվտանգ է > 4 g/kg միջին մահացու դոզա 2. Այն երկար ժամանակ է որ կիրառվում է և երկարատեվ կողմնակի ազդեցություններ չեն նկատվել 3. Այն հասանելի է 4. Հակացուցումներ գրեթե չունի 5. Կանխարգելիչ դոզան է ընդամենը 400 մգ շաբաթական կամ 200 միլիգրամ ամեն օր 10-14 օր եթե եղել է կոնտակտ (1 տուփը պարունակում է 3 գրամ 30 հատ և արժե մանրածախ 10 դոլար) Մեր կարծիքով նրան որպես դեղորայքային կանխարգելիչ զանգվածային միջոց կիրառելը կարող է փոխել համաճարակային պատկերը մասնավորապես հիվանդությունների սուր ընթացքի առումով ինչը հնարավորինս կմեղմացնի առողջապահական համակարգի բեռը և այն կմոտեցնի հասարակ հարբուխի վիճակագրության։ Ուզում ենք հատուկ շեշտել մենք չենք առաջարկում բուժում այլ ընդամենը համաճարակի մեղմացում և կանխարգելում։ Սակայն միջ այդ անհրաժեշտ է անել 2 շաբաթ փորձարկում համաճարակային 1-2 օրվա դիագնող ունեցող մարդկանց վրա (մեկուսացված կոնտակտավորների): Նրանց մի մասին դեղ տալով մյուսին պլացեբո կամ այլ դեղամիջոց այնուհետև համեմատել այդ երկու խմբերին հիվանդությունների սրությունը զարգացման քանակը և այլն։ Այլ տարբերակ է նաև արդեն հիվանդացածների մեջ համեմատել թեթև ընթացքով մարդկանց մոտ որքան է քանակը umifenovir - արբիդոլ օգտագործածների և որքան է այն սուր հիվանդություն ունեցող մարդկանց մոտ։ Սա պետք է անել շատ շտապ մենք կաշխատենք գրել պրոտոկոլը 3-4 օրում։ Սա գաղափարի հնարավորիս հակիրճ ներկայացումն էր պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում հարցը մանրամասն քննարկել և խորհրդակցել մասնագետ վիրուսոլոգների հետ։

Overview

Topics
Healthcare → Public health emergency
Locations
Չինաստանում
Affected groups
Patients

Lsum found 1 issues

  • 01

    proposal to use Umifenovir (Arbidol) as a mass prophylactic and conduct a rapid clinical trial to mitigate the epidemic

    HealthcarePublic health emergency

    Locations: Չինաստանում

    Affected group: Patients

    Open issue →

Routed to

  • Ministry of Health
    • Public Health Division
    • Department of Pharmaceutical Policy and Medical Technologies