Skip to content
← All requests

Request #3984

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Բարի ողջույն Ձեզ շատ հարգելի' պարոն Փաշինյան։ Մի ցավոտ հարց շոշափեմ։Մենք շատ սիրում ենք մեր երկիրը, երբևէ այլ տեղ բարեկեցիկ կյանք չենք որոնել։Անվերապահորեն հավատում ենք Ձեր սրտացավությանը մեր երկիրը մաքրելու,շենացնելու գործում։ Օրինապահ մարդիկ ենք։Ես ուսուցիչ եմ,որդիս՝ թատրոնի դերասան.կարծում եմ եկամուտը պարզ է.հաշվելով հոգում ենք մեր ամսական ծախսերը,վարկերը։Այնպես պատահեց,որ այս կարանտինի օրերին որդիս երեկոյան դուրս եկավ բանկոմատից գումար հանելու,բայց միակ անգամն էր,որ անցաթուղթ չէր լրացրել։Տունդարձը րոպեի խնդիր էր։Բայց ոստիկանները նրան տուգանել էին։Մերը փոքր քաղաք է,դեռ կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել։Այո պետք է անվերապահորեն կատարենք բոլոր հրահանգները։Հասկանում և գնահատում ենք կառավարության գործադրած բոլոր ջանքերը։Արդյոք տուգանքների հարցում չարժե՞ վերանայում կատարել։Ինչպե՞ս վճարենք այդ մեծ գումարը և շսրունակենք ապրել,երբ մեր վաստակը տուգանքի չափը չի ապահովում։Կանխավ շնորհակալություն։Մեզ նման երևի շատերը կլինեն,օրինավորները,կիրթ մարդիկ են ավելի շատ հարվածի տակ ընկնում։

Overview

Topics
Healthcare → Public health emergency
Affected groups
Teachers · Borrowers / debtors

Lsum found 1 issues

  • 01

    quarantine violation fine issued for missing movement slip, citizen seeking review or relief due to low income

    HealthcarePublic health emergency

    Affected group: Teachers · Borrowers / debtors

    Open issue →

Routed to