Skip to content
← All requests

Request #3934

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Բարև Ձեզ։ Անկեղծ, հասկանում եմ, որ պետք է մոտիվացիա ստեղծել մարդու համար, որ նա միշտ լավ աշխատի։ Չեք կարծու՞մ, որ պարգևավճարները կարելիա հանել։ Անկեղծ, 1000$ աշխատավարձ տալ պատգամավորին, կարծում եմ քիչ է, պետք է 1500֊2000$ ստանա։ Ի՞նչն է խնդիրը, որ միանգամից այդքան գումար չեք գրում, այլ պարգևավճարներ են ստանում։ Թե պատգամավորները, թե նախարարության աշխատակիցները, թե այս կամ այն աշխատակազմի մարդիկ թող հստակ իմանան, որ այսքան գումար են ստանալու ու ըստ դրա որոշեն, գան այդտեղ աշխատելու, թե ոչ։ Ինքս գիտեմ բազմաթիվ մարդկանց, ովքեր լիքը արժեքներ են ստեղծել, աշխատատեղեր ու նվիրված աշխատում են։ Հայաստանի տնտեսությանը օգուտ են տալիս, միշտ ինքնազարգանում են։ Այդ մարդիկ չեն կարող ամսեկան իրենց եկամուտից հրաժարվեն, որ ավելի ցածր աշխատավարձով գան նախարարությունում կամ ԱԺ֊ում աշխատեն։ Բայց եթե սայմանվի ավելի բարձր նիշ ու պարգևավճարները հանեն, ապա կգան և լիքը օգուտ կտան մեր հասարակությանը։ Կամ ի՞նչ է նշանակում պարգևավճար։ Մարդիկ եկել են, համաձայնվել են այսքան գումարով իրենց գործը անել, ինչու՞ ամեն ամիա պարգևավճար տալ։ Դա գտնում եմ անիմաատ գործիք է՝ կաշառք վերցնելու ինտրիգից հետ կանգնելու համար։ Լիքը թրեյնինգներ կարելի է կազմակերպել, աճի զարգացմանը ուղղված միջոցառումներ անել։ Օրինակով ցույց տալ մարդկանց, որ պիտի օրենքին հետևեն։ Ոչ ֊ թե ամրագոտի չգցելու համար պատգամավորներով օրենք ընդունեն, որ պետք է տուգանել ու իրենք ամձամբ առանց ամրագոտի երթևեկեն։ Այ սենց պրիմիտիվ հանգամանքներ կան, որը ցույց է տալիս, որ շատ մարդիկ ոչ կոմպետենտ են ու իրենց տեղում չեն գտնվում։

Overview

Topics
Employment and labour → Public sector employment · Justice, rights, and public safety → Corruption and official misconduct
Affected groups
Public servants

Lsum found 2 issues

  • 01

    proposing elimination of public sector bonuses in favor of higher, transparent base salaries to attract competent professionals

    Employment and labourPublic sector employment

    Affected group: Public servants

    Open issue →
  • 02

    complaint about MPs violating traffic laws they enact, demonstrating double standards and lack of integrity

    Justice, rights, and public safetyCorruption and official misconduct

    Open issue →

Routed to