Skip to content
← All requests

Request #3706

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Պարոն Փաշինյան նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս օրերին զօր ու գիշեր աշխատանքի համար։Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ։Երկար տարիներ չեմ աշխատել։Ունեմ երկու անչափահաս երեխա 10 և 12 տարեկան։Ամուսինս գնում էր արտագնա աշխատանքի,բայց արդեն երկու տարի չի կարողանում գնալ որոշ առողջական խնդիրների պատճառով,մենք ստանում էինք ընտանեկան նպաստ,ապրում եմ վարձով։Այս տարի անցա դպրոցում աշխատանքի,աշխատավարձը կազմում է 80 000 դրամ,նպաստը կտրեցին և ինձ ասեցին բալերը չի հերիքում,ամուսինս չի աշխատում,ոչ մի սեփականություն չունեմ,ապրում եմ վարձով,ունեմ վարկեր,որը վերձրել եմ տան վարձ տալու և երեխաներիս կարիքները հոգալու համար։Երբ անցա աշխատանքի մտածեցի աշխատավարձս ու նպաստը կհերիքի որոշ կարիքներ հոգալու համար,ինչպես են որոշում,որ բալերը չի հերիքում,մի թե 80000դրամը բավական է ապրել վարձով,վճարել կոմունալները և հոգալ երեխաների կարիքները։Ուզում եմ հասկանալ համակարգիչը ինչպես է որոշում իմ բալերը հերիքում է նպաստ ստանալու թե ոչ,ամուսինս մասնագիտությամբ էլեկտրոզոդող է և մեր տարածքում չի կարողանում որևէ տեղ աշխատի։Կա որևէ աշխատավարձի չափ, որը կորոշի որ այդ ընտանիքին այլևս նպաստ չի հասնում?Արդյոք օրենքով է ,որ80000 դրամը բավարար է ապրել վարձով և հոգալ ընտանիքի հոգսերը?Նախապես շնորհակալություն։

Overview

Topics
Social protection and family → Family and child benefits · Employment and labour → Job access and unemployment
Affected groups
Parents · Children · Benefit recipients · Borrowers / debtors · Unemployed

Lsum found 2 issues

  • 01

    termination of family benefit after starting low-paid employment, seeking explanation of vulnerability scoring system

    Social protection and familyFamily and child benefits

    Affected group: Parents · Children · Benefit recipients · Borrowers / debtors

    Open issue →
  • 02

    unemployed welder unable to find local work due to health issues preventing seasonal migration

    Employment and labourJob access and unemployment

    Affected group: Unemployed

    Open issue →

Routed to