Skip to content
← All requests

Request #3687

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Բարև Ձեզ հարգելի Պարոն Փաշինյան, իմ հարցն էլ հետևյալն է, քանի որ ծանր ժամանակաշրջան է բոլորի համար, բոլորը տան պայմաններում են դասերն անում, հազարավոր ընտանիքներ՝ այդ թվում ես, չունենք բնակարանային հարմար պայմաններ դաս վարելու համար, որտեղ մի հարկի տակ ապրում է երեք ընտանիք, մի կերպ ենք հարմարեցնում, խնդրանքս հետևյալն է, ծրագրից հանել ֆիզկուլտուրա, նկարչություն, երգ և տեխնոլոգիա առարկաները, շատ լավ հասկանում և գիտակցում ենք որ դրանք էլ են պետք երեխաներին, բայց դա՛ դպրոցում, տան պայմաններում չենք կարող փոքրիկ ոչ դպրոցահասակ երեխաներին սաստել, հատկապես որ դուրս էլ չեն կարող գալ գոնե կես ժամով խաղալ, հիվանդ ծեր տատիկ պապիկներին անընդհատ լռեցնել որ երեխան ամբողջ օրը տանը դասերը անի ու առավել ևս որ չենք էլ կարողանում միանալ դասին երեխան բացակա է ստանում: Սա դժվար է նաև ա՛յն ընտանիքներին, ովքեր ունեն մեկից ավելի դպրոցական երեխաններ: Ակնկալում եմ որ գոնե պատասխան կստանանք:

Overview

Topics
Education → Distance and digital education
Affected groups
Children · Students · Parents · Large families · Older persons · Patients

Lsum found 1 issues

  • 01

    request to temporarily remove physical education, art, music, and technology from the remote learning curriculum due to crowded home environments

    EducationDistance and digital education

    Affected group: Children · Students · Parents · Large families · +2

    Open issue →

Routed to