Skip to content
← All requests

Request #3677

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Ես հաբ եմ դառնում ձեր բերաններին, Որ խիղճը երբեք էլ կուլ չգնա, Ես լույս եմ դառնում ձեր հոգու համար, Որ աշխարհը լույսով հագենա: Մարդիկ արթնացեք ձեր խոր թմբիրից, Աշխարհին նայեք բարու աչքերով, Փրկե՛ք աշխարհը այս կործանումից, Որ իրար սիրենք երկնային սիրով: Հերիք է լցվեք հոգու չարությամբ, Աշխարհը բարու լույսով ողողեք, Հերիք է ապրե՛ք մի հիվանդությամբ Ու ագահությամբ դուք իրար ջնջեք: Արթնացե՛ք մարդիկ, վերջապես սթափվե՛ք Ու իրար սիրով միայն վարակեք, Վարակը կանցնի, բայց դուք մարդ եղե՛ք Ու մարդկությամբ ցավին կհաղթե՛ք: Եսթեր

Lsum found 0 issues

Nothing to show.

Routed to

Nothing to show.