Skip to content
← All requests

Request #3673

Social comment · 04 Apr 2020 · Armenian · Legally sensitive

Citizen message

Պարոն Փաշինյան, մի քանի հարց ունեմ: Արդյոք հնարավոր է համաներմում իրականցնել, նաև բանտից ազատելով 2016 թ.-ի ՊՊԾ գունդը գրաված և ըմբոստություն հայտարարած անձանց: Հիմա շատ երկրներ իրականացնում են նման ակցիաներ նոր վիրուսի հետ կապված: Երկրորդ հարցը հեռախոսների միջոցով մարդկանց լրտեսելն է, ինչպե՞ս է դա մերվում Հեղափոխության բարձր արժեքների հետ: Ի՞նչ եք կարծում, այդ որոշումը ո՞ւնի լայն հանրային աջակցություն և համակրանք: Երրորդ հարցս մեր երկրում քաղաքացիական զենքին (սպորտային, որսորդական, ինքնապաշտպանողական) վերաբերող հնարավոր օրենսդրական փոփոխություններն են: Մեր օրեսդրությունը այդ հատվածում ունի շատ բացեր, և ամբողջովին կրկնօրինակված է ռուսական օրենսդրությունից: Հարգի չէ մեր նման ժողովրդավարական երկրին ընդօրինակել ցածր ժողովրդավարությամբ երկրի օրենսդրությունը: Կխնդրեի ծանոթանալ և նպաստել քաղաքացիական զենքի ազատականացմանը, որը հնարավորություն կտա սպորտային հրաձգության զարգացմանը (վերջինս բացակայում է Հայաստանում, առկա օրենսդրական խոչընդոտների պատճառով), ինչպես նաև զենքին տիրապետելու մշակույթի բարձրացմանը, որը ավելորդ չի լինի մեր պես պատերազմող երկրում, որը հիմնվում է հիմնականում արագ հավաքվող աշխարհազորի և ռեզեռվի վրա: Հիմնականում կխնդրեի վերացնել ակոսափող հրազենի տիրապետելու համար անպետք և անիմաստ 5 տարվա ողորկափող հրազենի տիրապետելու ստաժը (փորձը): Շնորհակալ եմ:

Overview

Review reason Legally sensitive
Topics
Justice, rights, and public safety → Courts and legal aid · Justice, rights, and public safety → Rights and discrimination · Justice, rights, and public safety → Police and crime

Lsum found 3 issues

  • 01

    Request for amnesty and release of the 2016 police regiment seizure participants, citing pandemic-related prison releases.

    Justice, rights, and public safetyCourts and legal aid

    Open issue →
  • 02

    Concern and complaint regarding state surveillance and tracking of citizens via mobile phones.

    Justice, rights, and public safetyRights and discrimination

    Open issue →
  • 03

    Request to liberalize civil weapon laws and abolish the 5-year smoothbore ownership requirement for rifled firearms.

    Justice, rights, and public safetyPolice and crime

    Open issue →

Routed to