Skip to content
← All requests

Request #3635

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Ով? և ինչու? է ֆինանսավորում Հայաստանը բաժան բաժան արած հազար ու մի ազգակործան կազմակերպություններին; Եթե այդ օտարածին կազմակերպությունների ընտանիքի վերաբերյալ օրենքներ գրելու իրական նպատակը իսկապես հայ կնոջը, երեխային և ընտանիքին օգնելն է, ապա .Ինչու հայ ընտանիքի համար անհանգստացող այդ բարի քեռիները 30 տարվա մեջ չարեցին այնպես, որ հայ ընտանիքի երեխան չուտի դրսից ներմուծված հաց?; .ինչու նրանք, իրենց բաց հասարակություն կոչող սպասավորներին այդպես էլ չպատվիրեցին անել այնպես, որ թշնամիներով շրջապատված, շրջափակման մեջ գտնվող հայ ժողովուրդը, դուրս գա փողոց և պահանջի իր ղեկավարներից՝ Հայաստանը դարձնել առնվազն սննդի տեսակետից ինքնաբավ պետություն?; .Երբևէ լսել եք?, որ սորոսի կամ այլ հիմնադրամներից օգտվող մարդիկ, կամ էլ որևէ կուսակցություն, դուրս գա փողոց և պահանջի առարկայական մի բան , որը իսկապես մնայուն ռազմավարական օգուտ կբերի մեր երկրին; .Երբևէ տեսել եք?, որ իրենց ընդիմություն հռչակած ու չհռչակած կուսակցությունները հանրահավաք հրավիրեն և տվյալ պահի իշխանությունների վրա ճնշում գործադրելով, հայկական արտադրության մեքենաշինական գործարան կառուցելու վճռական պահանջ հնչեցնեն; Մեր պես գիտական պոտենցիալ, և ջրային ռեսուրսներ ունեցող երկրին պետք էր՝ ընդհամենը մեր ռելիեֆին համապատասխան գյուղատնտեսական տեխնիկա և այլնտրանքային էներգիայի աղբյուրներ ստեղծել, որը մեր երկրին կդարձներ գոնե սննդամթերքի առումով լիովին ինքնաբավ պետություն, որին ոչ մի շրջափակում այլևս չէր կարող սպառնալ... .Անկախությունից հետո երբևէ տեսել եք?, որ անմեղ սրբերի լուսապսակ հագած պրոֆեսիոնալ հանրահավաքայինները, դուրս գան փողոց և իշխանություն հեռացի՛ր կամ իշխանություն դու վա՛տն ես անպտուղ գոռգոռոցներից բացի, միավորված և համակարգված կերպով, ի լուր աշխարհի իշխանությանը մեղադրեն՝ սումգաիթի, բաքվի, կիրովաբադի, և ընդհանրապես դեռևս նախանցյալ դարից սկսված, հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանության վերաբերյալ ոչ բավարար աշխատանքի համար; Մեր թշնամիների ստոր, իրականությունը նենգափոխող շինծու վայնասունների ֆոնին, մոռացության է տրվել Նախիջևանի, Շահումյանի, Գետաշենի և ընդհանրապես մեզանից խլված մեր հայրենիքի պահանջատիրության արդար իրավունքը; .Ինչու են? 30 տարի շարունակ, անպտուղ քաղաքական գործիչներն ու հիմնադրամներից սնվողները, տնտեսագետներն ու տարբեր աստիճանի լարախաղացները լուրջ դեմքեր ընդունած, ամբողջ ազգին մոլորեցնելով, անհասկանալի տերմին- բառախաղեր օգտագործելով, ռսի սապոգ հագած եվրոսեքս պարելով կանգնացրել մեզ այս օրվա առաջ; մինչև երբ?... ինչու? ինչու? և դարձյալ ինչու?.... ՈՐ կենտրոնից Է կառավարՎել շուրջ 3 տասնամյակ մեր սուրբ երկիրը?; ՈՒմ է այս ամենը ձեռնտու?...

Overview

Topics
Social protection and family → Child and family protection · Agriculture → Farming and livestock · Economy, business, and consumer affairs → Sector development · Justice, rights, and public safety → Rights and discrimination
Locations
սումգաիթի · բաքվի · կիրովաբադի · Նախիջևանի · Շահումյանի · Գետաշենի
Affected groups
Children · Parents

Lsum found 4 issues

  • 01

    foreign-funded organizations drafting family legislation, questioning their influence on family and child protection policies

    Social protection and familyChild and family protection

    Affected group: Children · Parents

    Open issue →
  • 02

    high reliance on imported food and lack of national food self-sufficiency

    AgricultureFarming and livestock

    Affected group: Children

    Open issue →
  • 03

    lack of domestic manufacturing for terrain-appropriate agricultural machinery and alternative energy development

    Economy, business, and consumer affairsSector development

    Open issue →
  • 04

    insufficient government efforts in pursuing international recognition and justice for historical genocides and massacres of Armenians

    Justice, rights, and public safetyRights and discrimination

    Locations: սումգաիթի · բաքվի · կիրովաբադի · +3

    Open issue →

Routed to