Skip to content
← All requests

Request #3497

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆ, շատերի կողմից դրական է գնահատվում Կառավարության, պարետատան և մասնավորապես Ձեր կողմից կատարված մեծամասշտաբ աշխատանքները՝ կապված համաճարակի տարածումը կանխելու հետ։ Բոլորս էլ (ազգաբնակչության գերակշիռ մասը) հասկանում ենք Ձեր առջև դրված խնդիրների բարդությունը՝ ներկա ժամանակաշրջանում, սակայն պատկերացնում ենք նաև այն բարդությունները, որոնք առաջանալու են ճգնաժամը հաղթահարելուց հետո։ Օրինակ՝ աշխատատեղերի խնդիրը։ Միգուցե այս պահի համար այդքան էլ տեղին չէ, սակայն իմ առաջարկությունը մեր հասարակության մի մասի համար կլուծի աշխատատեղերով ապահովելու խնդիր։ Խոսքը վերաբերվում է այն պետական մարմինների ներքին աուդիտի լուծարված ստորաբաժանումներին, որոնց փոխարեն դեռ մինչ այսօր պետական գնումներով մասնավոր ծառայություններ ձեռք չեն բերվել։ Հաշվարկները ցույց են տվել, որ պետական , ներքին աուդիտի ստորաբաժանումներն էլ ավելի արդյունավետ ու էժան են նստել պետության վրա, քան արտապատվիրակվածները, որոնք երբեմն համապատասխան մասնագետներով էլ դեռ չեն համալրված։ Մոտենում ենք 2020թ. ի մայիսին, սակայն որոշ գերատեսչություններում և մարզպետարաններում արտապատվիրակում չի կատարվել, միաժամանակ էլ ներքին աուդիտորների մեծ մասը գտնվում են կարճաժամկետ ռեզերվում։ Ինչպես ասվում է՝ սուրբ տեղը դատարկ չի մնում, սակայն այս դեպքում դատարկ է։ Հարգելի պարոն Վարչապետ, ավելի արդյունավետ չի՞ լինի Ձեր մի որոշումով, թեկուզ մինչև տարվա վերջ, վերականգնեք այդ լուծարված ներքին աուդիտի ստորաբաժանումները՝ միաժամանակ լուծելով աշխատատեղերի խնդիրը։ Պետ բյուջեով այդ ծառայությունների ձեռք բերելու համար արդեն նախատեսված են հսկայական միջոցներ, որոնցից ավելի քիչ ծավաներով կարելի է կազմակերպել նշված ծառայությունը՝ այս դեպքում արդեն պետական ստորաբաժանումների տեսքով։ Կանխավ հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը։ Հ.Գ. 1. Մի հավատացեք ՀՀ ֆինանսներ նախարարի և իր տեղակալի հավաստիացումներին՝ իրենք են քանդել ներքին աուդիտի կայացած համակարգը։ 2. Այն գերատեսչություններում, որտեղ դեռ արտապատվիրակված չէ ՆԱ ծառայությունը, հեչ չեն էլ շտապում...

Overview

Topics
Employment and labour → Public sector employment
Affected groups
Public servants · Unemployed

Lsum found 1 issues

  • 01

    Liquidation of public sector internal audit units and delayed outsourcing leaves auditors unemployed and agencies without audit services.

    Employment and labourPublic sector employment

    Affected group: Public servants · Unemployed

    Open issue →

Routed to