Skip to content
← All requests

Request #3459

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի' պարոն Փաշինյան,շատ ոգևորիչ էր եվ`ողջունելի այն փաստը,որ հաշվի առնելով երկրում տիրող արտակարգ դրությունը,բանկերը վարկառուներին ընդառաջման վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան,ըստ որի`կասեցվեցին այս ամիսների մասով մարումները`մայիսի 15 ից,սակայն,կրկին մարելու պայմանով։ Յուրաքանչյուր բանկ հանդես եկավ իր մոտեցմամբ, հիմնականում`մայիսի 15-ից սկսած,այս ամիսներին չկատարած մարումները հետագա`վեց ամիսների վրա վերաբաշխելու կամ`ըստ քաղաքացու հետ կնքած վարկային պայմանագրի ժամանակացույցի`այդ ժամանակացույցի ավարտին`ե'վս երկու կամ երեք ամիս ավելացնելու պայմանով։Կան,սակայն բանկեր,որոնցից են`ՅՈՒՆԻԲԱՆԿՆ ու ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ,որոնք,ըստ էության,ոչ թե`ընդառաջում են,այլ`կրկնապատկում քաղաքացու,առանց այդ էլ`ծանր, թե' սոցիալական եվ`թե' հոգեկան վիճակը.Յունիբանկը հորդորում է,մինչև ապրիլի 14-ը կատարել մարում,իսկ Արդշինը`մայիսի 15-ին`այս ամիսներին չկատարած մարումն`ամբողջությամբ։ Հետևելով Ձեր հորդորին,որն է`դիմել բանկին,եվ վերջինս կցուցաբերի անհատական մոտեցում`առայսօր պարտաճանաչ,փայլուն վարկային պատմություն ունեցող քաղաքացուն,դիմեցի.արդյունքում`շարունակում են իրենց ո'չ մարդկային գործելաոճը,պնդելով,որպեսզի միանգամից մարում արվի այն դեպքում,երբ արտակարգ դրության ավարտից հետո,մարդիկ պիտի քայլ առ քայլ,մեծ դժվարությամբ`կյանքի հունի մեջ մտնեն։ Խնդրում եմ Ձեզ`իբրև երկրիս կարևորագույն առաջնորդի,այս հարցին տալ խելամիտ լուծում,որպեսզի ՀՀ քաղաքացին իրեն զգա իրոք արժանապատիվ,պետքական`իր երկրին։ Կանխավ`շնորհակալություն։

Overview

Topics
Finance, banking, and insurance → Loan repayment
Affected groups
Borrowers / debtors

Lsum found 1 issues

  • 01

    certain banks demanding immediate lump-sum repayment of deferred loan installments after the emergency state

    Finance, banking, and insuranceLoan repayment

    Affected group: Borrowers / debtors

    Open issue →

Routed to