Skip to content
← All requests

Request #3406

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

«Համաճարակի» թվաբանություն Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -770 Բացասական թեստեր - 3477 Մահվան ելքեր – 7 Մահացած 7-ից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի Այսինքն 4247 ստուգվածներից վարակակիր են 770։ Քանի որ մինչեւ մարտի կեսերը մարդկանց տեղաշարժի սահմանափակումներ չկային, կարելի է ենթադրել, որ ամբողջ երկրում վարակվածների տոկոսը մոտավոր նույնն է, ինչ ստուգվածներինը։ Հետեւաբար ՀՀ-ում կա 556584 վարակված, որոնցից մահացել են 6։ Ստանում ենք մահացության շատ ցածր տոկոս՝ 92764-ից 1 կամ 0,001%։ Հարցին մոտենանք այլ կողմից։ 2020 հունվարի 1-ից մինչեւ ապրիլի 4 Հայաստանի Հանրապետությունում մահացել է 7133 բնակիչ։ Կորոնավիրուսից մահացած 6-ը սրա համեմատ նույնպես շատ փոքր թիվ է։ Այս հաշվարկները համաճարակի ենթադրություն անելու հիմք չեն տալիս։ Առավել եւս անիմաստ է ողջ երկիրը կաթվածահար անելը, մարդկանց իրենց բնակարաններում բանտարկելը, որը ծայրահեղ լուրջ դեստրուկտիվ հետեւանքներ կունենա շատ շուտով։ Վիճակագրությունը վերցված է այստեղից https://countrymeters.info/en/Armenia https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/

Overview

Topics
Healthcare → Public health emergency
Locations
Հայաստանի Հանրապետությունում

Lsum found 1 issues

  • 01

    Opposition to COVID-19 lockdown and movement restrictions, arguing they are statistically unjustified and destructive

    HealthcarePublic health emergency

    Locations: Հայաստանի Հանրապետությունում

    Open issue →

Routed to