Skip to content
← All requests

Request #3393

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Բարև Ձեզ Պարոն Փաշինյան, ես Մարթա Դավթյանն եմ, ով բնակվում է Գերմանիայում։ Այս Կարանտինի ընթացքում գտնվում եմ ամուսնուս հետ Հռոմում։ Իտալիայում ինչպես դուք գիտեք, վիճակը շատ լուրջ է և տխուր։ Այս ամենին ականատես լինելով, որոշեցի Ձեզ շտապ գրել։ Ես ինքս ծննունդով Քաջարան քաղաքից եմ և երեկ հստակ ինֆորմացիա ստացա (ինֆորմացիա հաղորդողը չի ցանկանում անձամբ ահազանգել, քանի որ ընտանիքի անդամները և նա, կարող են իրենց աշխատանքը կորցնել), որ: 1. ՁՊՄԿ ֊ում աշխատեղները աշխատում են առանձ ձեռնոցների, դիմակների , ոչինչ չի ախտահանվում 2. Ջերմությամբ( fiver) մարդիք աշխատանքի են գնում և տնորինությունը թույլ չի տալիս որ տուն գնան կամ տանը մնան, ասելով որ քիչ աշխատողներ կան 3. Ոստիկանությունը չի հետևում քաղաքի անց ու դարձին, 4. խանութներում ահավոր հերթ է և ոչ մեկ դիստանցիա չի պահում Քաջարանի բնակչության մեծ մասը հիվանդ է, ելնելով աշխատանքի ոլորտից և էկոլոգիական խնդիրներից։ Բնակչության մի ահռելի զանգված վտանգի մեջ է։ Քաղաքում վարակված կա և դեռ պարզ չէ թէ ինչ հետևանքների դա կբերի։ Ցավոք մեր քաղաքացիններն էլ շաաատ անլուրջ են վերաբերվում այս ամենին և վախենում են "բոյկոտել"(։ Առողջապահական համակարգը ամբողջությամբ կոլափսի կենթարկվի, ինչպես Իտալիայում տեղի ունեցավ։ Իմանալով այն, որ մեր Քաջարանցինները վախենում են աշխատանքը կորցնել, լռում են և նման պայմաններում օր ու գիշեր աշխատում են, ցանկացա արտերկրից ահազանգել։ Միգուցե ինչ որ մեկը արդեն Ձեզ ահազանգել է? Ես տեղյակ չեմ, բայց մտահոգ լինելով հետևանքների համար, որոշեցի Ձեզ արագ գրել։ Շնորհակալ եմ կանխավ Հարգանքներով Մարթա Դավթյան-Ֆուզո

Overview

Topics
Employment and labour → Working conditions and safety · Justice, rights, and public safety → Police and crime · Healthcare → Public health emergency
Locations
ՁՊՄԿ ֊ում · Քաջարան · Գերմանիայում · քաղաքի · խանութներում
Affected groups
Employees · Consumers

Lsum found 3 issues

  • 01

    ZPMC employees forced to work with fever and without PPE or disinfection during pandemic

    Employment and labourWorking conditions and safety

    Locations: ՁՊՄԿ ֊ում · Քաջարան · Գերմանիայում

    Affected group: Employees

    Open issue →
  • 02

    police failure to monitor and control public movement in Kajaran during quarantine

    Justice, rights, and public safetyPolice and crime

    Locations: քաղաքի

    Open issue →
  • 03

    lack of social distancing and overcrowding in Kajaran retail shops during quarantine

    HealthcarePublic health emergency

    Locations: խանութներում

    Affected group: Consumers

    Open issue →

Routed to