Skip to content
← All requests

Request #3391

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Մեծարգո պրն Վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան … Ձեզ է դիմում Արցախի չծախված քաղաքացին, որը դժբախտաբար չի դառնա ԱՀ հպարտ քաղաքացի, քանի որ «հաղթած նախագահի» բաժանած ընտրակաշառքը այնքան շատ էր, որ եկավ ու հեղեղի նման մարդկանց միջից քշեց տարավ խիղճն ու նամուսը, ազնվությունն ու անկաշառությունը, ու ամենագլխավորը՝ մեկ ձայնի հաշվով մինչեւ 200.000 դրամի հասնող գումարը մարդկանց միջից տարավ հայրենասիրությունը, արցախցու հոգում թողնելով միայն ստրկամտություն։ Հարցը հետեւյալն է։ Ի՞նչ եք կարծում պրն Վարչապետ 2023 թ-ի ՀՀ ԱԺ ընտրություններին եթե ռոբոսերժական կլանը որոշի մեկ ձայնի դիմաց վճարել թեկուզ նույն 400-500 $ ընտրակաշառքը, կդիմանա՞ արդյոք ՀՀ հպարտ քաղաքացին այդ գայթակղությանը եւ արդյո՞ք ՀՀ ընտրությունները ընտրակաշառքով չե՞ն համարվի նույնքան լեգիտիմ, որքան մարտի 31-ի ԱՀ, Ձեր կողմից լեգիտիմ ճանաչված ընտրությունները։

Lsum found 0 issues

Nothing to show.

Routed to

Nothing to show.