Եթե յուրաքանչյուրս անձամբ իր ու իր նեղ շրջապատի գլխին հավաքված դժվարությունների մասին պիտի հարց տա, ապա էլ այս "հարցուպատասխանի" իմաստը ո՞րն է: Սա միգուցե նոր շանս է, որպեսզի յուրաքանչյուրս իր մեջ էլ ավելի ընդունակ իրեն գտնի ու դառնա էլ ավելի անհրաժեշտ իր, իր ազգի ու պետության, ինչու չէ նաև համայն մարդկության ու բնության համար: Կան ու շատ մեծ թիվ են կազմում այն դժվարությունները, որոնք ի զորու ենք լուծել մենք ինքներս առանց պետական միջամտության: Համոզված եմ, ժամանակ ունենք, որպեսզի այդ դժվարությունների լուծման շուրջ մտածենք, խելք խելքի, գլուխ գլխի, մեջք մեջքի տանք ու ինքներս մեր ու մեր համագաղափարակիցների, համակարծ անձանց հետ կազմենք թիմեր, քննարկենք հուզող բոլոր խնդիրներն ու դժվարությունները բոլոր հայեցակետերից ու հավատանք, որ Վարչապետից բացի մենք ևս կտանք բազում անպատասխան թվացող հարցերի պատասխաններ: ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ այս նոր հատորը "ՍՏԵՂԾՈՂ, ՀԱՂԹՈՂ ՈՒ ԱՐԱՐՈՂ" ՀԱՅԻ մասին թող գրվի: