Skip to content
← All requests

Request #3006

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Մեծարգո պարոն վարչապետ ես գիտեմ շատ խելացի մարդկանց, ովքեր լինելով ազնիվ ու նվիրյալ հայրենասեր քաղաքացիներ,նախքան հեղափոխությունը չէին ցանկանա կորցնել իրենց առաքինությունն ու ներքաշվեին կլանային համակարգի նենգ գործարքների մեջ: Այսօր այդ մարդկանց մեծ մասը պատրաստ են իրենց գիտելիքները, կարողություններն ու հմտությունները ներդնել Հայաստանի հետագա բարգավաճման ու զարգացման գործընթացին: Շատ կուզենայի իմանալ ինչպես եք դուք իրականացնում պետական, տարածքային և տեղական կառավարման մարմինների այն աշխատակիցների ընտրությունը, ովքեր բավականաչափ դերակատարություն ունեն մեր երկրի ընդհանուր զարգացման գործընթացում: Համոզված եմ որ իմ նշած անձանցից շատ շատերը կարող են օգտակար լինել, սակայն այսօր իրականությունը ցույց է տալիս , որ նրանցից շատերը մնացել են ստվերում: Ինձ թվում է ճիշտ կլիներ մշակել կադրային նոր ավելի հեղափոխական քաղաքականություն, մարդկային ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու համար: Կանխավ շնորհակալություն:

Overview

Topics
Employment and labour → Public sector employment
Locations
Հայաստանի

Lsum found 1 issues

  • 01

    citizen questions public sector recruitment transparency and proposes a reformed personnel policy to utilize qualified professionals

    Employment and labourPublic sector employment

    Locations: Հայաստանի

    Open issue →

Routed to