Skip to content
← All requests

Request #2947

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Պարոն Փաշինյան նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր սրտացավության ու բարեխիղճ աշխատանքի համար։ Եվ լինելով Շիրակի դաշտավայրից վստահ եմ տեղյակ եք, որ բնակչության զգալի մասը ապրում է արտագնա աշխատանքի շնորհիվ։Ուստի խնդրում եմ մի շարք բնակիչների անունից, որ այս հարցը ևս դրվի քննարկման և որևէ լուծում առաջարկվի կառավարության կողմից։ Քանզի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավ իճակի պայմաններում սահմանները փակ են, երկրում շինաշխատանքները դադարեցված են և այս ընտանիքները կանգնել են փաստի առաջ։ Շատերը վարձով են ապրում, ունեն անչափահաս երեխաներ, հիվանդ ծերեր... Ընտանիքները գոյատևում են թոշակով և նպաստով, կան դեպքեր ամենամսյա այդ փոքր գումարն էլ չեն ստանում։ Գումարը միայն սննդին է մի կերպ բավարարում և հատկապես արտակարգ ռեժիմից հետո չգիտեն ինչպես են կոմունալ և վարկային վճարները կատարելու։ Նախապես շնորհակալ եմ...

Overview

Topics
Social protection and family → Emergency assistance · Social protection and family → Income support
Locations
Շիրակի դաշտավայրից
Affected groups
Migrants / returnees · Housing-insecure / homeless · Children · Older persons · People with chronic illness · Pensioners · Benefit recipients

Lsum found 2 issues

  • 01

    seasonal migrant workers unable to travel or find local work due to COVID-19, facing utility and loan defaults

    Social protection and familyEmergency assistance

    Locations: Շիրակի դաշտավայրից

    Affected group: Migrants / returnees · Housing-insecure / homeless · Children · Older persons · +1

    Open issue →
  • 02

    delays or non-payment of monthly pensions and social benefits to vulnerable families

    Social protection and familyIncome support

    Locations: Շիրակի դաշտավայրից

    Affected group: Pensioners · Benefit recipients

    Open issue →

Routed to