Մեծարգո Պարոն Վարչապետ, նախ ասեմ, որ շնորհակալ և պարտական եմ այն ամենի համար, ինչ Դուք արեցիկ հայ ազգի համար 2018 թվականի գարնանը: Ունեմ խնդրանք. փորձեք բացատրել մեր ժողովրդին, որ ամեն ոք ունի հավատալու կամ չհավատալու, վստահեմու կամ չվստահելու, 《Նիկոլական》 (կներեք) լինելու կամ չլինելու իրավունք: Բացատրեք, որ մարդ կարող է լինել ընդիմադիր, բայց հայրենասեր և ազգանվեր: Այսօր ապատեղեկատվությունը այնքան շատ է, որ հասարակ մարդուն չի կարելի մեղադրել այս կամ այն կարծիքի, դիրքորոշման կամ որոշման համար: Հաճախ հորդորեք մեր ժողովրդին լինել միասնական, ինչպես 2018-ի գարնանը, սիրել և հարգել միմյանց: Բացատրեք, որ հայը եթե հային ատեց, մեր ազգը երբեք Հզոր Ազգ չի դառնա: Նախապես շնորհակալ եմ և կներեք, եթե իմչ որ բան այն չեմ գրել: