Skip to content
← All requests

Request #2716

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Բարև Ձեզ պարոն Փաշինյան ջան։ Ես աշխատում եմ Վանաձորում ՝ Խանութի տարածքը 10 քառ. մ. է։ Սուրճի և քաղցրավենիքի վաճառքով եմ զբաղվում։ Անահատ ձեռներեց եմ, կանոնավոր կատարում եմ հարկային պարտավորություններս։ Առողջական խնդիրների(2 կարգի հաշմանդամ) պատճառով չեմ հասցրել ներկայացնեմ ինչ հարկով եմ աշխատելու։ 4 տարի աշխատում շրջանառության հարկով և կանոնավոր մուծում եմ՝ ոչ մի անգամ ուշացում չեմ ունեցել։ Ստացել եմ նամակ , որ ավտոմատ գանձվելու եմ Ավելացված արժեքի հարկով որը ընդհանրապես չի համապատասխանում իմ եկամուտին։ Խնդրում եմ Ձեր միջամտությունը այս խնդրում։ Նաև անչափ շնորհակալ ենք Ձեզանից Ձեր կատարած բոլոր բարեփոխումների համար։ Աստված պահապան Ձեզ և հայ ժողովրդին։

Overview

Topics
Economy, business, and consumer affairs → Tax and customs
Locations
Վանաձորում
Affected groups
Self-employed / microbusiness · Persons with disabilities

Lsum found 1 issues

  • 01

    individual entrepreneur missed turnover tax declaration deadline due to illness, automatically switched to unaffordable VAT regime

    Economy, business, and consumer affairsTax and customs

    Locations: Վանաձորում

    Affected group: Self-employed / microbusiness · Persons with disabilities

    Open issue →

Routed to