Skip to content
← All requests

Request #2678

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի պարոն Փաշինյան , շնորհակալ եմ այս հնարավորության համար , որ կարող ենք մեզ հուզող հարցերով դիմենք ձեզ ։ Որպես մեր սիրելի վարչապետ ձեզ ուզում եմ հայտնել , որ ես պայմանագրային զինծառայողի կին եմ, մենք ապրում ենք վարձով, ճիշտ է մեր պետությունը իր վրա է վերցրել այդ վճարումը , բայց հարգելի պարոն Փաշինյան ջան , արդյոք ճիշտ չէր լինի , որ այդ վճարները գնային մեր սեփական բնակարանների համար ։ Քանի որ տարիներով այդ վճարները գնում են արդեն մի քանի տներ ունեցողների գրպանները , իսկ մենք էլ տարիներով մնում ենք վարձակալի կարգավիճակում ։ Խնդրում եմ օգնեք , որ պետության գումարները ծառայեն իրենց ճիշտ նպատակին ՝ այն է զինծառայողներին ապահովելու բնակարանով , որով էլ կլուծվի շատ երիտասարդ ընտանիքների բնակարանով ապահովելու խնդիրը ։ Շնորհակալ եմ Աստծուն , որ ձեր պես վարչապետ ունենք մեր ազգի կողքին , Աստված ձեզ պահապան ։

Overview

Topics
Defence and veterans → Military housing and welfare
Affected groups
Service-member families · Young / new families

Lsum found 1 issues

  • 01

    proposal to redirect military rent subsidies toward homeownership or mortgage support for contract servicemen's families

    Defence and veteransMilitary housing and welfare

    Affected group: Service-member families · Young / new families

    Open issue →

Routed to