Skip to content
← All requests

Request #2544

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Պարոն Փաշինյան խնդրւմ եմ անդրադառնաք ներքոշարադրյալ խնդրին: Նշեմ, որ մի քանի օր առաջ խնդրի կապակցությամբ դիմել եմ ՀՀ կառավարություն և ՀՀ էկոնոմիկայի նախարարություն: Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ջերմատներին հատկացվող պետական աջակցության ծրագրից հնարավարություն չունեն օգտվել այն անձինք, ովքեր ջերմատներ են կառուցում մետաղից՝ զոդման եղանակով, այլ ծրագրում ընդգրկված են միայն ցինկային կոնստրուկցիաներով ջերմատները, որոնք ՀՀ ում չեն արտադրվում այլ ներկրվում են Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից և այլ: Վերջինները ի տարբերություն նախորդների 2.5 անգամ ավելի թանկ են և չունեն ուրևէ առավելություն: Եթե Կառավարությունն իրապես ցանկանում է երկրում խթանել ջերմատնային տնտեսությունը, ապա կարծում եմ պետք է օժանդակություն ցուցաբերել նաև մետաղական կոնստրուկցիաներով կառուցվող ջերմատներին, որը բացի գյուղմթերքի արտադրությունից աշխատանքով կապահովի նաև տեղական արհեստավորներին /զոդողներ, ներկարարներ.../, ինչպես նաև երկրի ներսում կպահի դրամակն միջոցները. /Նույնը վերաբերում է նաև սմարթ գոմերի ծրագրին/ Շնորհակալություն.

Overview

Topics
Agriculture → Agricultural support and finance
Affected groups
Farmers · Self-employed / microbusiness

Lsum found 1 issues

  • 01

    State support program for greenhouses excludes welded metal structures, subsidizing only expensive imported zinc alternatives.

    AgricultureAgricultural support and finance

    Affected group: Farmers · Self-employed / microbusiness

    Open issue →

Routed to