Skip to content
← All requests

Request #2525

Social comment · 04 Apr 2020 · Armenian · Overlapping mandates

Citizen message

🔝🔝🔝Բարև ձեզ հարգելի պարոն Փաշինյան։ Նախ ողջունում եմ ձեր մտահաղացմանը և շատ ուրախ եմ, որ երկրիս մեջ կա ձեզ նման հարգարժան անձնավորություն։ Ես առաջին խմբի հաշմանդամ եմ, տառապում եմ ռևմատոիդ պոլիարթրիթ հիվանդությամբ, գամված եմ սայլակին, ինքնուրույն տեղաշարժվել չեմ կարող, ունեմ 2 անչափահաս երեխաներ, մեր տան միակ աշխատող ուժը կինս էր, որ զբաղվում էր հիմնականում ինչ որ մեկի տուն մաքրելով, (այսինքն ոչ միշտ, երբեմն երբ նմանատիպ աշխատանք էր գտնում), և գյուղատնտեսական աշխատանքներ էր կատարում։ Իսկ հիմա, որ երկրում այսպիսի իրավիճակ է, տանից դուրս գալ չի կարելի, և ոչ մեկ էլ չի ուզում, որ իրենց տուն մարդ գնա և աշխատանքներ կատարի։ Մենք սոցիալապես անապահով ընտանիք ենք, մայրս հիվանդ է շաքարային դիաբետով և ստամոքսի խոց ունի, կինս նույնպես վատառողջ է, ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի, չնայաց դրան, որ միակ օգնողը ընտանիքում նա է, ամբողջ հոգսը նրա վրա է։ Եվ հիմա այս պայմաններում շատ դժվար է ապրել։ Երեխաներին առօրյա սնունդ չենք կարողանում հասցնել, ստանալու ենք նպաստ, որն էլ կոմունալ վճարումների ենք տալու։ Իսկ իմ 26500 դրամ թոշակը միայն դեղերի և տնտեսական մի քանի ապրանքների վրա է ծախսվում։ Կանգնել ենք այս դժվար վիճակի առջև, ինչպես պետք է ապրենք ու պահենք երեխաներին չգիտենք, առանց այն էլ հազիվ էինք ծայրը ծայրին հասցնում և հիմա այս վիճակը։ Խանութից մի փոքր սնունդ ենք նիսյա վերցրել, բայց էլ չեն տալիս, մնում է միայն սպասել և դուրս գալ այս ճգնաժամից։ Շատ վատ եմ ինձ զգում, որ գրում եմ այս մասին, բայց իրականությունը փոխել չեմ կարող, երեխաներիս մասին եմ մտածում, առանց այն էլ իմ կարգավիճակը շատ ծանր է, որ ինքս, որպես հայ տղամարդ, ընտանիքի հայր չեմ կարող աշխատել, անգամ ինքնուրույն շարժվել, և ընտաիքի հոգսը գցել եմ կնոջս ուսերին, և հիմա էլ այս համաճարակը հայտնվեց աշխարհում և ամեն բան գլխիվայր շուռ եկավ։ Խնդրում եմ ձեզանից եթե կարող եք օգնել մեր ընտանիքին, շատ շնորհակալ և երախտապարտ կլինեմ, ուղղակի սնունդի հարցը շատ լուրջ է, երեխաներին պահել է պետք, մինչև պատվով դուրս գանք այս դաժան համաճարակից։ Համոզված եմ, որ մենք հայերս շատ միասնական ենք եղել ու միշտ միասնական ենք լինելու, և մեկս մեկիս օգնելով կհաղթահարենք նաև այս դժվարին փորձությունը։ Ինքս շատ հայրենասեր եմ, ժամանակին մասնակցել եմ մարտի մեկյան իրադարձություններին և կանգնել եմ իմ ժողովրդի կողքին, չնայած նրան, որ ճանաչվեցի մարտի մեկի տուժած, բայց դուրս մնացի պետական աջակցությունից, քանի որ նախքին իշխանությունների օրոք լրացված կեղծ փաստաթղթով իմ վնասվածքները թեթև էր համարվում, իսկ այժմ դրա հետևանքներով հայտնվել եմ սայլակին և չեմ կարողանում քայլել։ Ինչևէ չեմ ուզում ձեզ ծարաբեռնել, բայց հավատացեք և համոզված եղեք, որ եթե լինեյի ոտքի վրա հիմա ձեր կողքին կլինեյի և ձեզ նման իմ աջակցությունը կառաջարկեյի մեր նման ընտանիքներին։ Մնացածը թողնում եմ ձեր դատողությանը և ցանկանում եմ, որ առողջ մնաք, ամուր և համախբված։ Իսկ իմ սիրելի հայրենակիցներին կոչ եմ անում դառնալ մի մեծ ու համերաշխ ընտանիք և պատվով հաղթահարել կորոնավիուսը, իսկ հիվանդներին շուտափույթ առողջություն։ Նախապես՝ շնորհակալություն։

Overview

Review reason Overlapping mandates
Topics
Social protection and family → Emergency assistance · Public administration and governance → Appels and case review
Affected groups
Persons with disabilities · Low-income households · Children · Informal workers · Unemployed

Lsum found 2 issues

  • 01

    vulnerable family with disabled father and minor children lacks food and income during pandemic lockdown

    Social protection and familyEmergency assistance

    Affected group: Persons with disabilities · Low-income households · Children · Informal workers · +1

    Open issue →
  • 02

    citizen excluded from March 1 victim state support due to allegedly falsified historical medical documents

    Public administration and governanceAppels and case review

    Affected group: Persons with disabilities

    Open issue →

Routed to