Skip to content
← All requests

Request #2271

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի պարոն Վարչապետ նախ և առաջ Շհատ շնորհակալ եմ ձեր քրտնաջան աշխատանքի համար։ Դուք եք մեր հույսն ու հավատը։ Հարգելի Վարչապետ կցանկանայի իմանալ երբ են մարդասիրական օրենքները գործելու ծննդատներում? Մինչ այսօր ՀՀ֊ում ծնողները իրենց մեռելածին երեխայի մարմինը ստանալու իրավունք չունեն։ Ծննդատներում մեռելածին երեխա ծննդաբերելուց հետո, ծնողներին թույլ չեն տալիս հրաժեշտ տան իրենց երեխային։ Ծնողները իրավունք չունեն հուղարկավորել իրենց մեռելածին զավակին։ Մեռելածին երեխայի ծնունդը գրանցելու իրավունքը տրված է ոչ թե ծնողներին այլ միայն ծննդատան աշխատակցին։ Ծննդաբերության ընթացքում ծննդկանի հարազատներից ոչ ոք չի կարող ներկա գտնվելու և հետևել ծննդաբերության ընթացքին։ Ծննդատներում ներկա գործող օրենքները , ընդանրապես մարդասիրական չեն և հասարակ քաղաքացիների շահերը չեն պաշտպանում։ Տարիներ շարունակ ծննդատները գործել են այս ներկա օրենքներով։ Այդ պատճառով այսօր Հայոց Մայրերը պայքարում են իրենց զավակներին գտնելու համար։ Կանխավ շնորհակալ եմ։

Overview

Topics
Healthcare → Maternal and child health
Affected groups
Parents

Lsum found 1 issues

  • 01

    Parents are denied the right to receive, say goodbye to, bury, or register their stillborn children.

    HealthcareMaternal and child health

    Affected group: Parents

    Open issue →

Routed to