Skip to content
← All requests

Request #2059

Social comment · 04 Apr 2020 · Armenian · Overlapping mandates

Citizen message

Եվրոպաբնակ հազարավոր հայերին հետաքրքրող հարց: 18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչների հայաստան այցի վերաբերյալ: Հարգանքներս պարոն վարչապետ: Այս լաված իրավիճակում հարցս գուցե արդիական չհնչի, բայց քանի որ կա հնարավորություն հարց հղելու խնդրում եմ անդրադառնաք մի հարցի, որը հետաքրքրում է հազարավոր եվրոպաբնակ հայերի: Խոսքը 18 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչների բանակի խնդրին է վերաբերվում: Եթե արական սեռի ներկայացուցիչ ՀՀ քաղաքացին փոքր հասակից (1-ից 10-15 տարեկան հասակում) ծնողների հետ տեղափովել է մշտական բնակության եվրոպա: Այս տարիների ընթացքում եվրոպայում ձեռք է բերել ապրելու իրավունք: Ամբողջությամբ օրինական բնակվում է, բայց քանի որ դեռեւս եվրոպական այդ երկրի քաղաքացի չի, հետեւաբար ՀՀ այցելության դեպքում պետք է որպես ճամբորդական անձնագիր ունենա ՀՀ անձնագիրը: Իսկ քանի որ չի ծառայել ՀՀ-ում չի կարող առանց զինգրքույկի այն ունենալ: Միայն կարող է ձեռք բերել հետ երադարձի փաստաթղթեր, որի հիման վրա կարող է գալ ՀՀ: Եթե տվյալ անձը չի գտնվում հետախուզան մեջ, քանի որ անչափահաս տարիքից է դուրս եկել երկրից ու ու հետեւաբար չի հաշվառվել ու այդ իսկ պատճառով էլ չի հետախուզվել: Հարց՝ ինչ է սպասվում այդ երիտասարդներին, որոնք հետվերադարձի փաստաթղթերով այցելության գան ՀՀ-ում բնակվող իրենց հարազատներին, եթե վերադառնում է դեսպանությունից ստացած հետվերադարձի փաստաթղթերով Ի եվրոպայում քաղաքացիություն ստանալը եւս լուրջ ննդիր է այդ անձանց համար, քանի որ եթե անգամ ամբողջությամբ համապատասաանում են քաղաքացիությունը ստանալու եվրոչափանիշներին հարկավոր է քո երկրի անձնագիրը, իսկ այդ անձանց համար անձնագիր ստանալու համար հարկավոր է զինգրքույկը: Այս փակ շղթան բազմաթիվ խնդիրներ է առաջացնում եվրոպայում բնակվող հայ երիտասարդների համար: Գուցե հիմա մեղադրական հնչի նրանց չծառայած լինելու փաստի վերաբերյալ, սակայն խնդրում եմ խնդրին շրջահայաց մոտենալ: բազմաթիվ հայ երիտասարդներ անկախ իրենց կամքից եվրոպա են տեղափոխվել մանուկ հասակից: Նրանք չեն փախել ծառայությունից, նրանց իրենց հետ բերել են ծնողները: Հիմա շատերն ուզում են այցելել իրենց հայրենիքը տեսնելու, ճանաչելու, սակայն նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ռիսկը շատերին հետ է պահում այդ մտքից: Եթե հնարավոր է հասկանանք ինչպես կարելի է լուծել այն եվրոպաբնակ հայ երիտասարդների խնդիրը, որոնք հետախուզման մեջ չեն, ուզում են այցելել իրենց հայրենիք եւ առանց քրեական պատասխանատվության ենթարկվելու ունենալ ՀՀ անձնագիր: Դա անհրաժեշտ է ոչ միայն ՀՀ այցելություն կատարելու համար, այլ նաեւ նույն եվրոպայում ամբողջ կյանքում ժամանակավոր եվրոպական փաստաթղթերով չապրելու համար՝ եվրոպայի քաղաքացի եւս դառնալու համար (Այսինքն երկքաղաքացի դառնալու համար): Կանխավ շնորհակալություն:

Overview

Review reason Overlapping mandates
Topics
Defence and veterans → Military service
Locations
եվրոպա · ՀՀ
Affected groups
Youth · Migrants / returnees

Lsum found 1 issues

  • 01

    draft-age Armenian males in Europe unable to renew passports or visit Armenia due to military service requirements

    Defence and veteransMilitary service

    Locations: եվրոպա · ՀՀ

    Affected group: Youth · Migrants / returnees

    Open issue →

Routed to