Skip to content
← All requests

Request #1657

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Հարգելի 'պարոն վարչապետ,իրականում շատ կարևոր է կրթությունը,հոգևոր սնունդը,գեղագիտական պատկերացումների ընդլայնումը,բայց չե°ք կիսում արդյոք այն կարծիքս,որ չսնվելու արդյունքում,մարդն ուղղակիորեն ենթակա է ֆիզիկական բնաջնջման։Ակնհայտ է ,որ եթե ոչ այսօր,ապա վաղը ցածր և միջին խավը`հարյուրավոր մարդիկ,կունենան,,Հացի Խնդիր,,, ,և այս պարագայում բարիկադի մի կողմում Կուշտերն են լինելու,իսկ մյուսում` Սովածները։Բնականաբար այս նույն Սովածներից մի մասն իրենց ծուլության հետևանքով է այդ բարիկադում ,մյուսներն էլ հնարավոր է անարդար ճակատագրին կմեղադրեն,սակայն միևնույն է բոլորս իրավահավասար ենք ,և նույն այդ օգնությունն էլ բոլորիս է պետք ,անհրաժեշտ է,որ գոնե հաց գնենք։Գրանցված է,գրանցված չէ,սև ցուցակ ունի ,չունի,մեր քաղաքացին է,մեր գենոֆոնդն է, այս պահին փող չունի։Կարծում եմ թեկուզ քիչ,բայց հարկավոր է օգնել բոլորին համատարած,և երբ Տիրոջ կամքով հաղթահարենք այս ամենը ,կարողանանք իրար աչքերի մեջ հպարտությամբ նայել։ Ձեզ ուժ ու կորով ,հարգել'ի Առաջնորդ։

Overview

Topics
Social protection and family → Emergency assistance
Affected groups
Low-income households · Borrowers / debtors

Lsum found 1 issues

  • 01

    universal emergency financial assistance requested for all citizens to prevent hunger and poverty during a crisis

    Social protection and familyEmergency assistance

    Affected group: Low-income households · Borrowers / debtors

    Open issue →

Routed to