Skip to content
← All requests

Request #1630

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

պարոն Փաշինյան . մի քանի օր առաջ խորհրդարանում բարկացած հայտարարեցիք, թե երկրում օրավարձով աշխատողներ չկան: Դրանով դուք ուղղակի հրապարակային թքեցիք էն մարդկանց ճակատագրի վրա, որոնք հազարներով են հաշվվում մեր երկրում: Մենք հազարներով օրավարձով աշխատողներ ունենք՝ տանը նստած,հարկադրված պարապուրդի մատնված, ու դեռ մեծ հարց է, թե կարանտինը վերջանալուց հետո նրանց աշխատատեղերը պահպանվելու՞ են, թե՞ ոչ: Հիմա ձեզ հարց եմ ուղղում՝ ձեր համար փողոց փակած ու էսօր սովի մատնված օրավարձով աշխատողները ի՞նչ ուտեն էսօր և ի՞նչ ուտեն վաղը: Մինչև հիմա էդ մարդիկ ձեզ համար շարունակու՞մ են գոյություն չունենալ:

Overview

Topics
Social protection and family → Emergency assistance
Affected groups
Informal workers · Unemployed

Lsum found 1 issues

  • 01

    daily-wage workers left without income or food during quarantine face job insecurity

    Social protection and familyEmergency assistance

    Affected group: Informal workers · Unemployed

    Open issue →

Routed to