Skip to content
← All requests

Request #1383

Social comment · 04 Apr 2020 · Armenian

Citizen message

Պարոն Վարչապետ, խնդրում եմ առանձնակի ուշադրություն դարձնել զինկոմիսարիատների աշխատողների, մասնավորապես բժիշկների ահռելի ծանր աշխատանքին։ Օպտիմալացումից հետո մեկ բժիշկը կատարում է 7-8 աշխատակցի ֆունկցիա, ավագ բժիշկը աշխատում է առավոտից մինչ ուշ գիշեր, իսկ վարձատրվում է 8 ամսվա համար։ Արդյո՞ք ճիշտ է 4 ամիս առանց աշխատավարձ մնան այն բժիշկները, ովքեր կատարում են երկրի կարևորագույն խնդիրը, իրենց բարեխիղճ աշխատանքով դնելով մեր երկրի անվտանգության հիմնաքարը։ Ասեմ, որ խոստացել էին այս բժիշկներին վարձատրել գոնե 11 ամիս, սակայն այդ նախագիծը այդպես էլ մնաց օդից կախված։ Արդար է արդյո՞ք, երբ այլ պետաշխատողներ ստանում են աստղաբաշխական պարգևավճարներ, մինչդեռ զինվորի հետ աշխատող բժիշկը մի չնչին աշխատավարձի կարոտ է։ Խնդրում եմ անձամբ հետևեք զինկոմիսարիատների բժիշկներին և սպայական կազմին հատկացված գումարներին։ Հարկայինի աշխատողից տասնյակ անգամ կարևոր և անփոխարինելի աշխատանք են կատարում այդ մարդիկ։ Շնորհակալություն!

Overview

Topics
Employment and labour → Wages and unpaid compensation
Affected groups
Healthcare workers · Public servants

Lsum found 1 issues

  • 01

    military commissariat doctors face extreme workloads and are paid for only eight months of the year

    Employment and labourWages and unpaid compensation

    Affected group: Healthcare workers · Public servants

    Open issue →

Routed to