Skip to content
← All requests

Request #1031

Social comment · 04 Apr 2020 · Armenian · Overlapping mandates

Citizen message

Բարև Ձեզ մեր շատ սիրելի պարոն Փաշինյան , ես մեկ տարի առաջ եկել եմ Հայաստան , ներդրում կատարել , հողի անօրինական կալանքի պատճառով ժամանակին ( արտակարգ դրություն երբ դեռ չկար) չկարողացա գյուղ.վարկ վերցնել, մոտ երեք շաբաթ առաջ վերջապես բողոքս տեղ հասավ , կալանքը հանվեց ( որի համար շատ շնորհակալ եմ), հետո եկավ համաճարակը։ Արդեն կես տարի է իմ միջոցներով հազիվ կարողանում եմ պահել բիզնեսը, իսկ հիմա էլ համաճարակի պատճառով բանկերը վարկավորում չեն իրականացնում, քանի որ իրենց խոսքերով պարետի որոշմամբ չեն աշխատում կադաստրը, նոտարը , ինչպես նաև անշարժ գույքը գնահատող կազմակերպությունները... խնդրում եմ ասել երբ բանկերը կանցնեն իրենց բնականոն աշխատանքին , ես մթերք արտադրող Անհատ Ձեռնարկատեր եմ , հավաստագիրը ստացել եմ , վարկավորման գործընթացը կանգնել է բանկի աշխատանքի պատճառով, եթե չկարողանամ օգտվել ինձ հասանելի սուբսիդավորված նպատակային գյուղ. վարկից ես ստիպված կլինեմ դադարեցնել գործունեությունս... Չեմ կարծում տնտեսական խորը ճգնաժամը, փոքր բիզնեսի անկումը, գյուղմթերքի արտադրության փակվելը ճիշտ է մեր պետության համար ստեղծված իրավիճակում։

Overview

Review reason Overlapping mandates
Topics
Agriculture → Agricultural support and finance
Affected groups
Self-employed / microbusiness · SME owners · Farmers

Lsum found 1 issues

  • 01

    Stalled access to subsidized agricultural loans due to pandemic-related suspension of Cadastre, notary, and appraisal services

    AgricultureAgricultural support and finance

    Affected group: Self-employed / microbusiness · SME owners · Farmers

    Open issue →

Routed to