Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5124

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի վարչապետ, վստահ եմ տեղյակ եք Հայաստանի շատ գետերի տխուր ճակատագրին, որոնք մարդաբոյ տրամաչափի, հսկայական խողովակերով հոսում են ոմանց ՀԷԿ-երն աշխատացնելու համար՝ խախտելով շրջակա միջավայրի բուսականության և թե կենդանական աշխարհի բնական զարգացմումը, որը նաև ազդում է տեղաբնակների առողջության վրա: Ե՞րբ են մեր բանտված գետերը հոսելու իրենց բնական հունով, հնարավոր չէ՞ խողովակների ապամոնտաժումը, որպեսզի գետերն էլ ազատագրվեն հին ռեժիմի ճիրաննրից ու դարձյալ ուրախ կարկաչեն, նաև ոռոգման նպատակով օգտագործվեն, ինչպես դարեր շարունակ կերակրել են ժողովրդին ու ինչու չէ, ամռան տապին զովացնեն բոլորիս: Արարատյան դաշտի բերրի հողերի մի մասը վերածել են ձկնաբուծարանների՝ դարձյալ խախտելով շրջակա միջավայրի բնակլիմայական հաշվեկշիռը, որի հետևանքով Արարատյան դաշտի նախկին չոր եղանակը ամառները վերածվել է տոթ ու կպչուն, ձմեռներն էլ՝ խոնավոտ ցուրտ:

Ամփոփում

Թեմաներ
Շրջակա միջավայր → Շրջակա միջավայրի պաշտպանություն
Վայրեր
Հայաստանի

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Շրջակա միջավայրի պաշտպանություն

    Շրջակա միջավայրՇրջակա միջավայրի պաշտպանություն

    Վայրեր: Հայաստանի

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է