Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #4718

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի պրն Փաշինյան, ես անհատ ձեռներեց եմ եւ ունեմ սննդամթերքի առեւվտրի կրպակ, որի միջոցով այսօր մեր ըմտանիքը ապրում է։ Խանութի տարեկան շրջանանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, չունեմ երկու եւ ավելի աշխատող, կրպակս հարող տարածքում տարիների ընթացքում հերթով բացվեցին երկու Նոր Զովք, մեկ Կրպակ եւ մեկ Երեւան Սիթի։ Այս օրերին մի քանի անգամ պակասել է առեւտուրը, քանի որ բոլորը գնումներ են կատարում շրջակայքի մեծ խանութներից։ Ունեմ որոշակի պարտք ՊԵԿ գծով։ Տնտեսական աջակցման բոլոր 9 ծրագրերում նշվում են հետեւյալ պայմանները՝ դրական վարկային եւ հարկային պատմությու, 24 մլն ավել շրջանառություն, երկու եւ ավել աշխատող, մեծ մասում սննդամթերքի առեւտուրը չի մտնում։ Եթե ունեմ մեկ աշխատող՝ ես եւ մայրս, շրջանառությունս 24 մլն չի գերազանցում, եւ 2018 թ հարկային տարուց ունեմ որոշակի պարտքեր ուրեմն իմ նմաներին ոչնչով չոգնել՞, թող ավելի խրվեն հետո փակվեն, դառնան պետության վրա բեռ, աշխատանք կամ կգտնեն կամ չեն գտնի, ոմանք կսկսեն նպաստ ստանալ։ Ինչ օգուտ դրանից պետությանը։ Ավելի լավ չի լինի ուշացումով վճարել հարկեր, քան պետությունից նպաստ ստանալ։ Փորձեք նաեւ մեզ անդրադառնալ ծրագրերի մեջ, քանի որ ոչ պակաս խոցելի ենք։

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Միկրոբիզնես և ինքնազբաղվածություն
Ազդված խմբեր
Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Միկրոբիզնես և ինքնազբաղվածություն

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՄիկրոբիզնես և ինքնազբաղվածություն

    Ազդված խումբ: Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է