Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5326

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ Պարոն Փաշինյան,հարցս ՀՀ քաղաքացիների վերաբերյալ է, որոնց 27 տարին լրացել է, և գտնվում են հետախուզման մեջ (զինվորական ծառայությունը չկատարելու պատճառով): Դուրս են եկել Հայաստանից, որպեսզի կրթություն ստանան լավագույն համալսարաններում և դարձել են պրոֆեսիոնալ մասնագետներ տարբեր ոլորտներում ու կարևոր տեղ են գրավում իրենց գիտելիքներով։ Հնարավոր է իրենց պատքը կատարեն մեր երկրին` ՀՀ ձեռք բերված մասնագիտական գիտելիքներով,տարբեր ծրագրերում։Եթե հնարավոր է, ում կարելի է դիմել այդ հարցով (e-mail կամ հեռախոսահամար): Կարծում եմ կարող ենք այդպես ավելի մեծ օգուտ տալ մեր երկրին տարբեր բնագավառներում։ Նախապես շնորհակալություն։

Ամփոփում

Թեմաներ
Պաշտպանություն և վետերաններ → Զինվորական ծառայություն
Ազդված խմբեր
Աշխատունակ տարիքի չափահասներ · Միգրանտներ / վերադարձողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Զինվորական ծառայություն

    Պաշտպանություն և վետերաններԶինվորական ծառայություն

    Ազդված խումբ: Աշխատունակ տարիքի չափահասներ · Միգրանտներ / վերադարձողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է