Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #86

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

պարոն Փաշինյան, Վերին Լարսի անցակետում տիրում է ահավոր վիճակ, չկա ոչ մի առավելություն ՀՀ դեպի ՌԴ գնացող և դեպի ՀՀ եկող ոչ մի բեռի համար, ոչ մի հայկական մեքենայի համար. ձեզ չեն զեկուցում թե ինչ է կատարվում, հարցը ոչ եղանակային պայմաններն են, ոչ էլ կարանտինը. օսեթական մաքսավորները անում են այն, ինչ ուզում են, ամեն մեքենայից միչև 10000 ռուբլի փող են ուզում ուղղակի ձևակերպելու համար, ով փող չի տալիս կամ քիչ ա տալիս, կանգնում ա օրերով. միչև 9 օր կանգնած հայկական մեքենաներ կան. գրեթե բոլոր ալկոհոլով մեքենաները զննման են տանում, զննման սպառնալիքի տակ ամեն մեքեայից վերցնում են մի քանի արկղ առանց թուղթ և առանց պատճառ(շեֆի համար). արհամարհանք ՀՀ ի նկատմամբ. չկա կանաչ միջանցքը, հավատացեք, չի լինի եթե դուք դրանով չզբաղվեք. միայն քաղաքական պայմանավորվածությունը բավարար չէ. ՀՀ ի կողմից մաքային կցորդ Թանանյան Արամի հետ անձամբ կապի մեջ եմ և նա այս ամենի մասին տեղյակ է.

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Հարկային և մաքսային հարցեր
Վայրեր
Վերին Լարսի անցակետում
Ազդված խմբեր
Բիզնեսներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հարկային և մաքսային հարցեր

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՀարկային և մաքսային հարցեր

    Վայրեր: Վերին Լարսի անցակետում

    Ազդված խումբ: Բիզնեսներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է