Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #697

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան, արդյո՞ք բավարար եք համարում այն ծրագրերը, որոնք ոչ թե սոցիալական բաղադրիչ ունեն, այլ հենց տնտեսական զարգացման բաղադրիչ ունեն: Զարգացմանը վերաբերող ծրագրերից դուրս են մնացել բազմաթիվ փոքր գործարարներ ու ինքնազբաղվածներ, որոնք նաև Ձեր կոչով, նաև հեղափոխությամբ ոգևորված գրանցել են ԱՁ-ներ և միայնակ են աշխատում, չունենալով 2 և ավելի աշխատակից, սակայն օրինական դաշտ բերելով իրենց եկամուտները, որը նախկինում չէին էլ մտածում անել: Երբ համատարած հայտարարագրման համակարգը չկա, էս սեգմենտը փաստորեն ամենատուժածն է, քանի որ նրանք տարբեր, երբեմն ոչ միանման ծառայություններ են մատուցում կրեատիվ բնույթի, սեփական ձեռքերով պատրաստված ապրանքների վաճառքի, արհեստագործական կամ այլ բնույթի և դժվար է շատ կոնկրետացնել նրանց ոլորտը: Սակայն ակնհայտ է, որ մարդիկ հարկ են վճարում, ի տարբերություն շատ շատերի, ու առնվազն բեռ չեն դառնում պետության համար: Հիմա 2 և ավելի աշխատակից ունենալու սահմանափակումով էս մարդկանց դուրս եք թողնում հնարավոր բոլոր ծրագրերից: Եվ արդյո՞ք պետք չեն այնպիսի ծրագրեր, որոնք մեծացող գործազրկության ֆոնին կաջակցեն ԱՁ-ներին, որոնց մի ահագին մասը ինքնազբաղվածներ են և որոնք հույսով սկսել էին աստիճանաբար ինչ-որ փոքրիկ գործ կայացնել, սակայն ամեն ինչ գնաց գրողի ծոցը: Գուցե առանձին ծրագիր մտածեք, որը զարգացման կլինի, և հաշվի կառնի ամենափոքրերի ամենաէական խնդիրները: Օրինակ գուցե պետք չի սոցիալական աջակցություն նման ԱՁ-ներին, այլ ավելի նպատակահարմար է վարձակալած տարածքների կամ նոր փոքր տարածքներ վարձակալելու հնարավորություն ստեղծել, մինչև 20-30 քմ, արտադրական, պահեստային, գրասենյակային և սահմանափակում դնել, որ տարածքները չլինեն Երևանի կենտրոնում առաջին գիծ: Գուցե զրոյից գրված զարգացման ծրագրեր ֆինանսավորվեն, փուլային, եթե ԱՁ-ները փորձեն ներկայացնել ու հիմնավորել իրենց զարգացումը՝ 6 ամսվա, 1 տարվա կտրվածքով: Արդյո՞ք ավելի լավ չէ, աջակցել այս մարդկանց, ովքեր գրանցված ինքնազբաղվածներ են ու օգնել, որ նման մարդիկ ավելանան, վճարելով հարկեր, քան հույս դնել միայն նրա վրա, որ մեծ պրոյեկտներում աշխատատեղ կստեղծվի ու բոլորը կամ կգնան բանվոր կդառնան կամ շատ կոնկրետ մասնագիտական հմտություններով մեծերի մոտ կաշխատեն: Ի վերջո բեռ չդառնալն ու հարկ մուծելն էլ է հսկայական օգուտ, թե պետությանը, թե հանրությանը:

Ամփոփում

Թեմաներ
Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցեր → Միկրոբիզնես և ինքնազբաղվածություն
Վայրեր
Երևանի կենտրոնում
Ազդված խմբեր
Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Միկրոբիզնես և ինքնազբաղվածություն

    Տնտեսություն, բիզնես և սպառողների հարցերՄիկրոբիզնես և ինքնազբաղվածություն

    Վայրեր: Երևանի կենտրոնում

    Ազդված խումբ: Ինքնազբաղվածներ / միկրոբիզնես

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է