Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #664

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Մեծարգո վարչապետ, Գազի սպասարկման ծառայության աշխատակիցների անգործության պատճառով՝ տարվա մեջ չեն այցելում եվ չեն կատարում իրենց առջեվ դրված պարտականությունները, Հունվար ամսին իմ ջրատաքացուցիչը( Turbo ) ցրտից պայթեց եվ միայն պայթելուց հետո այցելեցին գազի սպասարկման ծառայողները եվ ասացին,որ գիշերվա ժամերին պետք է տաք ջրի ծորակը բաց թողնել։ Վնասը չփոխհատուցվեց եվ ես հրաժարվում եմ մուծել տարեկան պահանջվող սպասարկման գումարը։Խնդրում եմ ինձ իրազեկեք,ում եվ որտեղ պետք է դիմում գրեմ այդ սպասարկման գումարից հրաժարվելու համար,այդ գումարները կմնար ինձ եվ ես այսօր չէի մնա առանց տաք ջրի եվ կգնեի նորը։ Խնդրում եմ նաեվ տեղեկացնեք.գազի ընկերությունը պարտավոր է փոխհատուցել վնասը թե ոչ։ Շնորհակալություն։

Ամփոփում

Թեմաներ
Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններ → Էներգիա, գազ և ջեռուցում
Ազդված խմբեր
Սպառողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Էներգիա, գազ և ջեռուցում

    Ենթակառուցվածքներ և կոմունալ ծառայություններԷներգիա, գազ և ջեռուցում

    Ազդված խումբ: Սպառողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է