Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #660

Սոցիալական մեկնաբանություն · 04 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն վարչապետ ես ունեմ հարց-առաջարկ. պատրաստվում եք արդյոք Հանրապետության բոլոր քաղաքներում այսպես կոչված «սննդամթերքի բանկեր»-ի (food bank) համար հատուկ վայրեր հատկացնել, ( բաց տարածքում) որտեղ դրա կարիքն ունեցող մարդիկ հնարավորություն կունենան անվճար ստանալ մոտ 2-3 շաբաթվա սննդի պաշար` իրենց ընտանիքի անդամներին ապահովելու և տնից դուրս գալն առավել սահմանափակելու նպատակով` պայմանավորված վիրուսի արագ տարածման հետ: Կարծում եմ հնարավոր է դա կազմակերպել բոլոր քաղաքներում` պահպանելով, իհարկե, բոլոր անհրաժեշտ կանոնները: Տեղյակ եմ նաև, որ նմանօրինակ ծառայություններ կան մի շարք քաղաքներում, որտեղ հիմնականում տարեց մարդկանց բնակարաններ են առաքում սննդամթերքը, սակայն ոչ բոլորն են կարողանում օգտվել դրանից` հաշվի առնելով, որ երկրում այս պահին մեծ թվով մարդիկ ստիպված աշխատանքի չեն կարող գնալ հասկանալի պատճառներով: Շնորհակալ եմ:

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն
Ազդված խմբեր
Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Գործազուրկներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ · Գործազուրկներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է