Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5686

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն · Անվտանգության կամ կյանքի վտանգ

Քաղաքացու հաղորդագրություն

Ես միայնակ թոշակառու եմ 71 տարեկան, մեկ շաբաթ տանը փակված մնացել էի առանց հացի, զանգահարեցի պարետի թեժ գծին տեղեկացրեցի, որ հիպերտոնիկ եմ, չեմ կարող տանից դուրս գալ, հաց ու դեղեր չունեմ․․․ անցավ ևս մեկ շաբաթ, ոչ մի լուր, զանգահարեցի սոցապնախարարության թոժ գծին տեղեկացրեցի, կրկին անհետևանք․․․ ստիպված մի կերպ տանից դուրս եկա, գնումներ արեցի և պատերը բռնելով տուն հասա միկերպ ու տեսա, որ արյանս ճնշումը 220 է դառել երբ իմ նորմալ ճնշումը՝ 120 է։ Շտապօգնությունը արագ եկավ , մագնեզիում և դիմիդրոլ սրսկեցին, մի քիչ մնացի ու գնացին, անցել է արդեն 25 օր ոչ մեկը չի զանգել որպիսությունս իմանա կամ օգնի միայնակ թոշակառուին։ Ձեր մշակած 9 ծրագրերից ոչ մեկում ընդգրկված չեմ, ոչ փարոսում, ոչ նպաստառու, ուրեմն այսպես ձեր անգործության պատճառով եթե ինձ որևէ բան պատահի ամբողջ մեղքը կմնա ձեր ուսերին, դե հիմա պատասխանեք եթե ազնիվ եք, այլ ոչ թե լայք, մայք և էլի չգիտեմ թե ինչ, պարզապես որակեք այս ամենը ու նաև մտածեք նրանց մասին, ովքեր ոչ մի կերպ չեն մտնում այդ ծրագրերում։Ահա այսքանը, տեսնեմ թե դուք ինչքան մարդկություն կունենաք ու կպատասխանեք․․․

Ամփոփում

Վերանայման պատճառ Անվտանգության կամ կյանքի վտանգ
Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Սոցիալական խնամքի ծառայություններ · Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Հրատապ օգնություն · Հանրային կառավարում → Հանրային ծառայությունների դիմումներ
Ազդված խմբեր
Տարեցներ · Թոշակառուներ · Քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք

Lsum-ը գտել է 3 խնդիր

  • 01

    Սոցիալական խնամքի ծառայություններ

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՍոցիալական խնամքի ծառայություններ

    Ազդված խումբ: Տարեցներ · Թոշակառուներ · Քրոնիկ հիվանդություն ունեցող անձինք

    Բացել խնդիրը →
  • 02

    Հրատապ օգնություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքՀրատապ օգնություն

    Ազդված խումբ: Տարեցներ · Թոշակառուներ

    Բացել խնդիրը →
  • 03

    Հանրային ծառայությունների դիմումներ

    Հանրային կառավարումՀանրային ծառայությունների դիմումներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է