Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5682

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն · Համընկնող լիազորություններ

Քաղաքացու հաղորդագրություն

Պետությունն ուժեղ և ամուր է ընտանիքով, իսկ ընտանիքը՝ երեխաներով: Ութամյա մեր ընտանիքը դեռևս չունի երեխաներ. Յոթ տարուց ավել տարբեր բուժհաստատություններում ստացել ենք բուժումներ - 2019թ.-ին «Պտղաբերության կենտրոնում» երկու անգամ կատարվել է ինսիմինացիա /սերմնավորում/, սակայն արդյունքը բացասական է եղել: 2020թ.-ին գրանցվել ենք «Հայ Ասոցացիա» ծրագրին և մեր հերթական համարն է 2039-ն է: Կնոջս տարիքը 31 է, իմը՝ 33: Ծնողներիս միակ զավակն եմ: Թոշակառու ծնողներիս միակ երազանքն է տեսնել իրենց միակ որդուն հայրացած: Հերթում առկա բոլոր ընտանիքների համար էլ գերնպատակ է օր առաջ վայելել էկո արհեստական բեղմնավորման ճանապարհով երեխա ունենալու բերկրանքը, սակայն չգերագնահատելով իմ ընտանիքը զավակ սպասող ընտանիքներից՝ խնդրում եմ հնարավորության դեպքում աջակցել, որպեսզի հերթում իմ դիմումը ընդառաջվի՝ ելնելով զույգերիս տարիքային առանձնահատկությունից: Դիմող՝ Միհրան Էլբակյան Մարզ Շիրակ, Ախուրյան համայնք հ/հ 093-78-74-03

Ամփոփում

Վերանայման պատճառ Համընկնող լիազորություններ
Թեմաներ
Առողջապահություն → Մոր և մանկան առողջություն
Վայրեր
Մարզ Շիրակ, Ախուրյան համայնք
Ազդված խմբեր
Հիվանդներ · Թոշակառուներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Մոր և մանկան առողջություն

    ԱռողջապահությունՄոր և մանկան առողջություն

    Վայրեր: Մարզ Շիրակ, Ախուրյան համայնք

    Ազդված խումբ: Հիվանդներ · Թոշակառուներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է