Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5497

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Հարգելի Պարոն Փաշինյան: Կարճ ներկայացնեմ մի դեպք,կապված պարետի և ոստիկանների գործողություններից: Մարտի 25-ին,առավոտյան 8-ին,մենք սովորականի համաձայն մեր մեքենայով Վանաձորից մեկնում ենք Դիլիջան աշխատանքի 3 անձով, աշխատելով նույն տեղում:Մեզ այդ ճանապարհին ոչ մի ոստիկան չի կանգնեցնում: Աշխատանքը ավարտելուց հետո, ժամը 18-ին նույն մեքենայով ետ ենք վերադառնում դեպի տուն-Վանաձոր:Մեզ կանգնեցնում են Դիլիջանի պոստում, 2 ժամ սպասեցնում են,պարզաբանելով որ մեքենայում 3 անձ կա, և ասելով որ նույն օրը ժամը 16-ին ընդունվել է որոշում .որ մեքենայում 3 անձ չպետք է լինի, իսկ մենք այդ ժամանակ եղել ենք աշխատանքի վայրում և տեղեկացված չենք եղել, անցել է ընդամենը 2 ժամ: առանց մեզ տեղեկացնելու նման որոշման մասին,2 ժամ սպասեցնելուց հետո վարչական ակտ գրեցին,որից հետո մեզ նույն մեքենայով նորից ճանապարհեցին:Մեկ շաբաթ անց ընդունվեց նոր որոշում,որ մեևնույն տեղում աշխատողները կարող են աշխատանքի գնալ 3 անձով:կարելի էր ուղղակի տեղեկացնել մեզ,որ մենք հաջորդ օրը 2 անձով գնանք աշխատանքի,այլ ոչ թե անմիջապես ակտ կազմեն: Այսպես են վարվում քաղաքացիների հետ,այն դեպքում երբ մարդիկ բառիս բուն իմաստով նեղության մեջ են:Այս հարցը կհետաքրքրի շատերին,Ակնկալում ենք ձեր աջակցությունը: Շնորհակալություն:

Ամփոփում

Թեմաներ
Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Ոստիկանություն և հանցավորություն
Վայրեր
տուն-Վանաձոր · Դիլիջանի պոստում
Ազդված խմբեր
Աշխատողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Ոստիկանություն և հանցավորություն

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունՈստիկանություն և հանցավորություն

    Վայրեր: տուն-Վանաձոր · Դիլիջանի պոստում

    Ազդված խումբ: Աշխատողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է