Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5291

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Վարչապետ, Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված հաշվեհամարին առ 03,04,2020թ․ հավաքվել է ընդամենը 864,6 մլն դրամ և մուծողների թիվը կազմում է ընդամենը 3346՝ բոլորին պարզ է որ սա միանշանակ չնչին թվեր են։ Մարտահրավերները մեծ են և արդյոք նպատակահարմար չեք գտնում առավել մաշտաբային մոտենալ հարցին և ստեղծել համազգային ստաբիլիզացիոն ֆոնդ և ինչպես ապրիլյան հերոսամարտի ընթացքում կարողացանք միլիարդավոր դրամային հանգանակություն կատարել՝ այս անգամ ևս ակկումուլյացնել մեծ ռեսուրսներ և նպատակային ծախսեր կատարել։ Ի դեպ՝ ես իմ մուծումը հաշվեհամարին արել եմ և առաջարկում եմ բոլոր մեծ-մեծ փրթողներին, գումարների վերաբաշխման, վարկերից ազատման և այլ բաներ առաջարկողներին մի 100 դրամ մուծեն ցանկացած բարեգործական հաշվին՝ անդորրագիրը կցեն ու մի կուշտ առաջարկներ անեն։

Ամփոփում

Թեմաներ
Առողջապահություն → Հանրային առողջության արտակարգ իրավիճակ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Հանրային առողջության արտակարգ իրավիճակ

    ԱռողջապահությունՀանրային առողջության արտակարգ իրավիճակ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է