Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5189

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն · Չլուծված թեմայի կատեգորիա

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան, ողջ ազգը հավատում և վստահում է ձեզ, սակայն եկեք անկեղծ խոսենք: Ոչ մի երկրի ղեկավար չի կարող միանձնյա գործել և արդյունքում մեծ հաջողություներ գրանցել: ԶԼՄ-ների նյութերից կարելի է առանձնացնել որոշակի քանակություն, որտեղ տրվում է անաչառ խորհուրդ մեր կառավարությանը, սակայն, ինչպես երևում է, անտեսվում է: Այո,կյանքը պայքար է, սակայն, մեզ , հայերիս համար, կյանքը կրկնակի պայքար է, քանի որ հազարավոր տարիներ ի վեր դեռ չեն լուծվել կենսական և ռազմավարական նշանակության շատ հարցեր,հակառակը,նրանք միչև այժմ ավելանում են: Իսկ չէ որ ցանկացած խնդիր ունի լուծում: Մի առիթով Նապոլեոն Բոնապարտն ասել է. ''L’impossible n’ est pas francais” այսինքն՝ անհնարինը ֆրանսերեն չէ կամ անհնարինը լուծում ունի: Եթե երկու տարում կենսական անհրաժեշտ խնդիրդրի լուծումը չի կայացել, խնդրում եմ պատասխանել կոնկրետ հարցի: Ինչու՞ չեք ընդունում քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր Լևոն Շիրինյանին կամ երբ՞ եք մտադիր նրան ընդունել, չէ որ նա գանձ է մեր ազգի համար: Նա կարող է առաջարկել հարցերի անհապաղ լուծումեր մեր ազգի այս դաժան պայմաններում: Նրա գաղափարներն ու մոտեցումները ընդունւմ են հազարավոր հայեր: Շնորհակալություն:

Ամփոփում

Վերանայման պատճառ Չլուծված թեմայի կատեգորիա
Թեմաներ
Այլ → Այլ չպարզաբանված

Lsum-ը գտել է 1 խնդիր

Ուղղորդված է