Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5161

Սոցիալական մեկնաբանություն · 06 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Պարոն Փաշինյան Բարև Ձեզ։ Մեծահասակ՝ 80 տարեկան կինը ինչու չի կարողանում ստանալ իր մահացած ամուսնու ավանդն այն դեպքում, երբ ամուսինը 1928 թվականի ծնված է։ Արդեն քանի տարի է տարեց կնոջը Սոցապ նախարարությունից պատասխանում են, թե համբերեք, երբ որ հասնի Ձեր ժամանակը, կստանաք։ Իսկ տատիկը ինչ իմանա արդյոք իրեն քանի տարվա կյանք է մնացել, քանի տարի համբերի։ Նա կարիքի մեջ է և օրենքով իրեն հասանելիք ոչ թե իր այլ ամուսնու ավանդն է պահանջում։ Հ.Գ. Տատիկը 80 տարեկան է, ծնված 1940 թվականին։ Տարեց կինը տեղեկացել է Ձեր եթերի մասին և քանի որ սոցիալական ցանցում գրանցված չէ, խնդրել է փոխանցել իր հարցը։ Նա խնդրում է Ձեզ վերանայել այս հարցը և տեսնել, եթե մինչ 1936 թվականը ծնված ու մահացած տղամարդու ավանդը օրենքով պետությունը տալիս է կնոջը, ապա ինչ կապ ունի թե կինը մինչև 1936թ. ծնված չէ։ "Չէ որ ես 1940թ. ծնված եմ, սակայն մահացած ամուսնուս ծննդյան թիվը 1928թ. է։ Իսկ ես առողջական խնդիրներ ունեմ և այդ գումարն ինձ շատ է պետք "_ ասում է տատիկը։

Ամփոփում

Թեմաներ
Սոցիալական պաշտպանություն և ընտանիք → Եկամտի աջակցություն
Ազդված խմբեր
Տարեցներ · Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Եկամտի աջակցություն

    Սոցիալական պաշտպանություն և ընտանիքԵկամտի աջակցություն

    Ազդված խումբ: Տարեցներ · Ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է