Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5140

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ, պարոն Ն. Փաշինյան։ Անչափ շնորհակալ ենք Ձեր հոգատար և մարդկային վերաբերմունքի համար, որը ավաղ չի կարելի ասել շատ ու շատ ղեկավարների մասին։ Շատ կցանկանայի որ Ձեզ հետ կապվելու այս անմիջական հնարավորությունը լիներ 2 տարի առաջ։ Ես զինծառայող եմ, նախկին։ Այն ժամանակ ես նամակ գրեցի Ձեր կայքին, այնուհետև դիմում ներկայացրեցի ՀՀ կառավարության ընդունարանում, դիմումի վերևում գրել էի, որ խնդրում եմ իմ աշխատանքի հարցը լուծել պարոն վարչապետի իրավասության սահմաններում, և ոչ թե Հհ ՊՆ շրջանակներում։ Ցավոք, իմ և մեր մյուս աշխատակիցների, և շատ ու շատ ՊՆ զինծառայողների բողոք֊դիմումները այդպես էլ ոչ Ձեզ հասավ, և ոչ էլ արդար լուծում ստացավ ՊՆ մարդու իրավունքի պաշտպանի կողմից։ Նամակ գրել էինք նաև պարոն նախարարին։ Ստիպված շատ զինծառայողներ իրենց հարցի արդար լուծումը չստանալով հայց են ներկայացնում դատարաններ։ Երբ՞ է վերջ դրվելու այս միապետական կլանին, երբ՞ են ընդունված օրենքները լինելու բոլորի համար հավասար, օրենքը տրվել է առանձին անհատների ձեռքը, որպեսզի նրանք (պետերը, հրամանատարները) տնօրինեն սեփական շահերից ելնելով՞, պետական հաստատությունը դարձրել են իրենց հայրական ժառանգությունը։ Չկա լավ և վատ աշխատող, խելացի և անխելք, նույնիսկ կրթությունը նշանակություն չունի, դեռևս շարունակվում է պահպանվել բարձրաստիճան պաշտոնյայի ազգական, բարեկամ հասկացությունը։։ Շատ կցանկանայի տեղեկանայիք թե ինչպես և ում օգտին են գործում ընդունված աշխատանքային օրենսգրքի օրենքները։

Ամփոփում

Թեմաներ
Պաշտպանություն և վետերաններ → Զինծառայողների պայմաններ · Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգություն → Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում
Ազդված խմբեր
Զինծառայողներ · Վետերաններ

Lsum-ը գտել է 2 խնդիր

  • 01

    Զինծառայողների պայմաններ

    Պաշտպանություն և վետերաններԶինծառայողների պայմաններ

    Ազդված խումբ: Զինծառայողներ · Վետերաններ

    Բացել խնդիրը →
  • 02

    Կոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Արդարադատություն, իրավունքներ և հանրային անվտանգությունԿոռուպցիա և պաշտոնեական չարաշահում

    Ազդված խումբ: Զինծառայողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է