Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5086

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Արդյոք այս օրերին չընդունված, բայց կենսական անհրաժեշտություն ունեցող օրինագծերն ու կարգավորող մեխանիզմները կյանքի կկոչվեն մասնավորապես՝ մասնավոր սեկտորի գործատուին ու իր գործունեությունը վերահսկելը, մասնավոր սեկտորի գործատուի մոտ աշխատողների՝ ՀՀ-ան աշխատանքային օրենսգրքով սահմանված օրենքներն ու իրավունքները պաշտպանելն ու դրանց անխափան իրագործման հետևելը: Հ.Գ. համոզված եմ ինձ նման հազարավոր ՀՀ-ան Հպարտ քաղաքացիների իրավունքներ այս օրերին առավել մեծ ջանասիրությամբ ոտնահարված են՝ վերոթվարկված մեխանիզմների և օրենքների բացակայության պատճառով: Հ.Գ. 2 պատրաստ եմ փաստերով և ապացույցներով ներկայացնել խնդիրները (համենայն դեպս նրանք, որոնց իմ խորին համոզմամբ բախվել եմ ինքս):

Ամփոփում

Թեմաներ
Զբաղվածություն և աշխատանք → Աշխատանքային իրավունքներ և ազատում
Ազդված խմբեր
Աշխատողներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Աշխատանքային իրավունքներ և ազատում

    Զբաղվածություն և աշխատանքԱշխատանքային իրավունքներ և ազատում

    Ազդված խումբ: Աշխատողներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է