Անցնել բովանդակությանը
← Բոլոր դիմումները

Դիմում #5002

Սոցիալական մեկնաբանություն · 05 Apr 2020 · Հայերեն

Քաղաքացու հաղորդագրություն

Բարև Ձեզ մեր շատ սիրելի Մեծահարգո պարոն Փաշինյան ջան։ Ես շատ կարճ և իմ կարծիքով, մեզ համար այս դժվար օրերին, հարիր մի ցանկության մասին եմ ուզում Ձեզ խնդրել, բայց ոչ նեղ անձնական։Համոզված լինելով ,որ դա հոգեբանական առումով հզոր լիծք կհաղորդի մեր ազգին։ ԵՒ հույս ունեմ, որ դա ամբողջ աշխարհի համար կդառնա նախադեպը չունեցող օրինակ։Ինչպես եղավ մեր բոլորիս կողմից, կատարված սիրո և համերաշխության հեղափոխությունը։ Խնդրանքս այն է, որ Դու'ք Ապրիլի 7-ին երեկոյան ժամը 7-ին այսինքն (ժամը 19։00-ին) Ձեր կողմից հայտարարությամբ հանդես գալ, այպիսի մի ֆլեշ մոբով, որ աշխարհի բոլոր հայերը որտեղ էլ, որ այդ ժամին գտնվեն պարզապես բոլորս միասին արտասանեք մեր շատ կարևոր աղոթքներից մեկը "ՀԱՅ'Ր ՄԵՐ'Ը"։ ԵՒ քանի, որ այդ օրը նաև գեղեցկության տոնն է, կուզենայի նաև բոլոր հայ տղամարդիկ, միասին շնորհավորեինք մեր գեղեցիկ Մայրերին, Քույրերին և Կանանց։ Շատ կուզենայի, որ սա իրականություն դառնար Ձեր օգնությամբ քանի, որ Դու'ք լավ գիտեք թե ինպես ենք բոլորս միշտ սպասում Ձեր խոսքին։ Որովհետև համազված եմ, որ մենք դրա կարիքը ունենք առավել ևս հիմա, այս դժվար ու անկանխատեսելի ժամանակներում։ԵՒ վերջում կուզենայի ասել, որ համոզված եղեք դա շատ կոգնի մեզ, մեր հիվանդներին որոնք վարակվել են այս վիրուսի հետևանքով։ Կփոխվի մեր ինքնագիտակցությունը, գոնե մի պահ Մեզ կզգանք, որ ԱՍՏԾ'Ո կողմից ստեղծված արարածներ ենք։

Ամփոփում

Թեմաներ
Մշակույթ, սպորտ և համայնքային կյանք → Մշակույթ և ժառանգություն
Ազդված խմբեր
Հիվանդներ

Lsum-ը գտել է 1 խնդիր

  • 01

    Մշակույթ և ժառանգություն

    Մշակույթ, սպորտ և համայնքային կյանքՄշակույթ և ժառանգություն

    Ազդված խումբ: Հիվանդներ

    Բացել խնդիրը →

Ուղղորդված է